Արամ Հարությունյանը հերքել է իր կարիերայի վախճանի մասին լուրերը. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Վերջին օրերի ամենաթոփ թեման բնապահպանության հարցերի նախարար Արամ Հարությունյանի հրաժարականն է կամ այլ պաշտոնի նշանակվելը։ Սակայն երեկ նա շատ ինքնավստահ էր ամեն կերպ փորձում էր հերքել իր կարիերայի վախճանի մասին լուրերը։ «Մենք չենք շեղվելու մեր ծրագրերից, խնդիրներից, մեր առջև այն գերակա խնդիրները, որոնք դրված են, իրականացնելու ենք։ Նմանատիպ լուրերը չեն կարող ազդեցություն ունենալ իմ գործունեության վրա։ Մենք չենք շեղվելու մեր բռնած ուղուց, ծրագրերից»,– ասել է նա` ակնարկելով, որ այ լուրերի աղբյուրն իր թշնամիներն են։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։