6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարուխանյանի մայրը՝ տիկին Գայանեն, պնդում է, որ ուսուցչուհին հանձնարարությունը չկատարելու համար պատժել է աշակերտին` հարվածելով գլխին, ինչի հետևանքով երեխայի աջ աչքի տեսողությունը տուժել է 90 տոկոսով:
Այսօր` օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
15-ամյա Հենրիկ Համբարձումյանին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ճանաչում էին բոլորն, ովքեր վաղ առավոտյան շտապում էին գործի ոտքով կամ ավտոմեքենայով: Նա ամեն առավոտ, դեռ լույսը չբացված, տատիկի ու մայրիկի հետ մաքրում էր Երևանյան փողոցները, որ կարողանար օգնել ընտանիքին` հոգալու կենցաղային ծախսերը:
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 29-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններին այս պահի դրությամբ առաջադրված են պատգամավորի երեք թեկնածուներ:
«Սանհանգույցներ գոյություն չունեն, տանիք չկա, քարերը պոկվում, ընկնում են, օրական 2-3 քար ընկնում է: Շենքում 125 ընտանիք է բնակվում: Դիմումներ և խոստումներ են եղել, բայց 7-8 տարի թղթի վրա են գտնվում, ընդհանրապես ոչ մի պատասխան չի եղել»,- ասաց Ս.Խաչատրյանը:
Ծառայողական քննության արդյունքում՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՃՈ տեսուչ Արսեն Սարգսյանին հայտարարվել է պաշտոնին անհամապատասխանության մասին, և նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու վերցվել կադրերի ռեզերվ:
«Մենք սպասում ենք, որ երկու երկրների ղեկավար մարմինները այս հարցի շուրջ հարաբերությունները կարգավորեն, դեռևս երկու երկրների երկխոսությունը շարունակվում է»,-նշեց Իլլահա Հուսեյնովան:
Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը նախ հրավիրեց գնումների գործընթացի վրա` կարեւորելով ինչպես մարզպետարանների, այնպես էլ համայնքապետարանների կողմից սահմանված ընթացակարգերի պահպանումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օգոստոսի 15-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան:
Այսօր առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Այս մասին ասել է ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին Աղավնաձոր գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Դանիելյանի հարազատները:
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի պահը ֆիքսած բացառիկ տեսանյութը:
«Ժողովուրդ» օրաթերթի օգոստոսի 8-ի համարում հրապարակվել է «Անձնագրային բաժնում գործում են սիմպատիաներով» վերտառությամբ հոդված, որ ս/թ օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզի Այրք համայնքի բնակիչ Սեդա Վարդանյանը դիմել է Վարդենիսի անձնագրային ծառայություն` ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու խնդրով, սակայն ծառայության ղեկավար Գարիկ Երանոսյանը մերժել է` պատճառաբանելով, որ Այրք համայնքի ղեկավարի հետ անձնական խնդիրներ ունենալու պատճառով անձնագիրը կփոխանակի միայն նշված համայնքի հաշվառումից դուրս գալու պայմանով:
Օգոստոսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 1964 թ. ծնված Արթուր Հայրապետյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դաշտավան գյուղի սկզբնամասում կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել անասնագոմի:
Վթարից հետո, Ա. Հայրապետյանը գնացել է Ղուկասավան գյուղի իր ընկերոջ` Մուշեղ Անանյանի տուն, որտեղ մեկ ժամ անց, հանկարծակի կորցնելով գիտակցություը, մահացել է:
Հակոբ Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ:
Օգոստոսի 15-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում այրվում է կրպակ:
Դեպքի վայրում հայտնաբերված Daewoo Nexia մակնիշի մեքենան, որից մի քանի մետր հեռավորությամբ հայտնաբերվել է տղամարդու դին, որպես տաքսի վարում էր վարձակալությամբ:
«Ընկերուհի ջան այդ «Պորշ Կայեն»-ը նվիրատվության վկայական ունի, որը նվիրել են ոչ թե ինձ, այլ՝ իմ աղջկան»:
Օրենքի համաձայն՝ հավաքն արգելվում է, եթե հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է:
Օգոստոսի 14-ի ժամը 12:00-ից մինչև օգոստոսի 15-ի ժամը 20:00-ը դադարեցվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի, Խալաջ և Սյունիքի գյուղերի գազամատակարարումը:
Մարմարից, գեղեցիկ կամարներով ու խոյակներով այս շենքը տասնամյակներ առաջ քաղաքի հպարտություններից էր համարվում ու իր գեղեցկությամբ զարդարում էր հրապարակը:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեց թիվ 38 ընտրատարծքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանը, առաջադրված քաղաքացին կարող է մինչև գրանցումը՝ օգոստոսի 15-25-ը ներկայացնել անդորրագիրը:
Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եղոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Էմիլ Մորկուսը մեղադրվում են ապօրինի սարքեր պատրաստելու մեջ, որոնք օգտագործվել են զոհերի բանկային հաշիվների մասին տվյալներ ստանալու համար։
Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին:
Քաղաքում գրադարան բացելու միտքը ծագեց իմ ու Արսենի մոտ: Նախ ասեմ, որ Գյումրիի Ավստրիական թաղամասում, Անի թաղամասում ու մոտակայքում ընդհանրապես չկա գրադարան: Մի օր էլ նստած զրուցում էինք Արսենի հետ և միտք ծագեց. որոշեցինք Ավստրիական թաղամասում բացել գրադարան:
Հայաստանում ուսման տարեկան վարձը կազմում է միջինը 852 ԱՄՆ դոլար, իսկ ապրուստի տարեկան ինքնարժեքը՝ ԱՄՆ 3,400 դոլար, նշված է HSBC–ի «Studying Abroad Research» հետազոտության մեջ:
Վերջերս 168.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի Ախուրյան համայնքը մարզկենտրոնին կապող միակ տրանսպորտային գծի ուղեվարձի թանկացմանը: Ինչպես նշել էինք` Ախուրյանում գործող միակ ուղևորափոխադրման միջոցներն անհատական տաքսիներն են:
Օգոստոսի 7-ից Արտաշատի պահածոների գործարանը Այրումի պահածոների գործարանում գյուղացիներից սկսել է 1 կիլոգրամը 50 դրամով դեղձ մթերել: