168.am-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հայկ Հակոբյանն ասաց, որ Հ. Հայրապետյանը աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ: Նրա խոսքով՝ Հայկ Հայրապետյանը աշխատանքի վայրում խնդիրներ չի ունեցել, և այսօր աշխատանքի է գնացել նորմալ հոգեվիճակում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 20-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարված ջրագծի փոխարինման աշխատանքների հետ կապված, ս. թ. օգոստոսին 20-ին ժամը 18:00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 06:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք տարածքների ջրամատակարարումը:
Բնապահպանական պետական տեսչության՝ 12-18.08.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, արդյունքում կայացվել է 480.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 245.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ ոստիկանությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց լուրերը, որ այսօր Կառավարության մասնաշենքից ցած նետված երիտասարդը 1991 թվականին ծնված 22-ամյա Հայկ Հայրապետյանն է: Այլ մանրամասներ ինքնասպանության փորձի առնչությամբ Արմեն Մալխասյանը չնշեց` շեշտելով, թե հանգամանքները պարզվում են:
Նա նախկինում զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության Հսկողության և վերլուծության բաժնի պետի պաշտոնը:
Այսօր Կառավարության երրորդ մասնաշենքից ցած նետվելով ինքնասպան է եղել մի երիտասարդ։ եղած երիտասարդի ինքնությունը: Վերջինս ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանն է:
«Այժմ արդեն երկար ժամանակ է, ինչ ամեն ինչ հանդարտվել է և ավագանու նիստերը կայանում են ժամանակացույցին համապատասխան, բնականոն հունով և ավագանու անդամները ծառայում են համանքին, ոչ թե սեփական շահին»,- վստահեցրեց փոխքաղաքապետը:
Օգոստոսի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Րաֆֆու փողոցում թիվ 15 երթուղու տրոլեյբուսի սրահում 81-ամյա մի կին վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Ոստիկանության աշխատակիցները մետրոյով տուժածին տեղափոխել են «Սասունցի Դավիթ» կայարան: Ա.Փ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հայ սահմանապահներն օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցու:
Նրանք ոչ լուրջ վնասվածքներ են ստացել:
Գիշերը ժամը 04:00-ի սահմաններում հարազատները սեփական միջոցներով Արմավիրի Բ/Կ են բերում Վռամ Խլղաթյանի դին: Այդ նույն վարորդը մահացածի հարազատների միջոցներով 10 լիտր բենզին է լիցքավորում բենզալցակայանից և, 5000 դրամ հոնորար վերցնելով, մահացածի դին տեղափոխում է Այգեվան:
Տավուշի մարզի Աղստև գետի վիճակն, ի տարբերություն նախորդ տարիների, քիչ թե շատ բարելավվել է: Մասնավորապես մեկ ամիս առաջ Իջևանի քաղաքապետարանը մեծ տեխնիկա է իջեցրել գետը՝ հեռացնելով ողջ աղբը:
Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից մինչև Ապարան ճանապարհահատվածը առավոտյան և երեկոյան ժամերին վարորդների համար իսկական պատուհաս է դառնում: Հենց այդ ժամերին է, որ անասուններին տանում են արածելու և երեկոյան էլ ետ բերում:
Շիրակի մարզի ներկայիս դժվար իրականության մեջ փորձում ենք լուսավոր տեղ ստեղծել, որտեղ մարդիկ` երեխաները, երիտասարդներն ու տարեցները կկարողանան զարգացնել իրենց կարողություններն ու հմտությունները:
Լոռու մարզում գրեթե ամեն ամիս քարաթափումներ են լինում, որոնք, բարեբախտաբար, ողբերգական ավարտ չեն ունենում: Առավել վտանգավոր են մարզի Վանաձոր-Ալավերդի և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պատրաստվում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացնել վճռաբեկ բողոք:
Նորածնին սպանած մայրը իր բողոքը հիմնավորել է նրանով, որ դատարանը հաշվի չի առել իր խնամքին մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը և իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները չկիրառելը ծանր հետևանքներ կառաջացնի ընտանիքի և երեխաների համար:
Գյումրիի օրհներգի ընտրության հարցի վերաբերյալ Գյումրիում տեղի է ունեցել հանրային քննարկում. ներկայացնել է երկու տարբերակ:
Օրեր առաջ կազմակերպությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացել է պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ քանի որ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսանում, ուստի նամակը որպես ահազանգ ուղարկվել է ՀՀ ոստիկանության պետին ՝ նամակում նշված հանգամանքները օպերատիվ ճանապարհով ստուգելու համար:
Հայաստանում միլիոնավոր դոլարների ներդրում կատարած, սակայն հետագայում իր հիմնադրած ընկերությունը սնանկացված հայտնաբերած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը օրեր առաջ Հայաստանում հանդիպել է Մաշտոցի 33-ումց տուն գնած, սակայն խաբված հերթական գնորդ Լուսինե Գյուլխասյանի հետ:
Օգոստոսի 19-ին, ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ավազի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները: Այս մասին հաղորդում է ԱԻ նախարարությունը
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Կապանի քաղաքապետարանը նախատեսել է համայնքի տարածքում կանգնեցնել Ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան:
Վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից հատուկ տեխնիկաների օգտագործմամբ: Քաղաքացիների և շտապ օգնության բժիշկների օգնությամբ դուրս են բերել հրշեջ
Օգոստոսի 19-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 39 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 19-ին, ժամը 17.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.20-ի սահմաններում Արագածոտնի մարզի Զովասար գյուղի բնակիչ` 1966թ. ծնված Գ.Մ.-ն դաշտում խոտ հնձելիս կայծակահարվել է և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ:
Հայաստանյան չինովնիկների շրջանում, տարբեր աղբյուրների հավաստմամբ, ևս քիչ չէ արտասահմանյան բանկերում գումարներ ու ակտիվներ ունեցողների թիվը:
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարություն հասնում է մինչև 130 կիլոմետրի:
Օգոստոսի 17-ին Կիևում ոստիկանները բերման են ենթարկել 50-ամյա «օրենքով գող» Գիյա Կվարացխելիային, որը 2006 թվականի փետրվարից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։