
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Ավտոմեքենաներից 2-ը կողաշրջվել են

Այսօր` օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 32-ամյա Էդգար Ավետիսյանի վարած BMW X-5 մակնիշի 70 DQ 777 և 43-ամյա Կարեն Խաչատրյանի վարած УАЗ 3909 մակնիշի 280 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ կողաշրջվել են, իսկ BMW -ն էլ բախվել է նշված հատվածում կայանված, Դիլիջան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հակոբ Անանյանին պատկանող Grand Cherokee մակնիշի 57 ԼՏ 505 համարանիշի ավտոմեքենային: