Ե՞րբ է արգելվում հավաք անցկացնելը

Օրենքի համաձայն՝ հավաքն արգելվում է, եթե`

1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.

2) անձը, օրենքի համաձայն, չունի հավաք կազմակերպելու իրավունք.

3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը.

4) հավաքն անցկացվելու է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի ստորգետնյա պահեստարաններից կամ դրանց սպասարկման կառույցներից կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց անվտանգությանը։

Վերոնշյալ 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր դեպքում համապատասխան մարմինների կամ օբյեկտների պահպանությունն իրականացնող ծառայությունները կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել իրենց կարծիքը սպառնացող վտանգի վերաբերյալ:

Համայնքի ղեկավարն արգելում է հավաքը, եթե առկա են վերոնշյալ 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված հիմքերը։

Եթե առկա են վերոնշյալ 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերը, ապա համայնքի ղեկավարն արգելում է հավաքը, եթե օրենքով նախատեսված սահմանափակումների միջոցով հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքներին կամ հանրության շահերին սպառնացող անմիջական վտանգը։

Արգելված հավաքին մասնակցելու քարոզչությունն արգելվում է:

Iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս