Ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Էրեբունի վարչական շրջանում մայրուղային ջրագծի վթարի վերացման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, մինչև ս.թ. օգոստոսի 24-ը Էրեբունի բնակելի զանգվածի բարձրադիր շենքերի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ