Առայժմ միակ թեկնածուն 1մլն դրամը չի վճարել
Թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրած դեռևս միակ թեկնածուն` անկուսակացկան Պավլիկ Վասպուրի Սարգսյանը չի մուծել մասնակցության համար անհրաժեշտ 1 մլն դրամը:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեց թիվ 38 ընտրատարծքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանը, առաջադրված քաղաքացին կարող է մինչև գրանցումը՝ օգոստոսի 15-25-ը ներկայացնել անդորրագիրը:
Եթե այդ ժամկետում էլ չլինի անհրաժեշտ կտրոնը, ապա ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` Պավլիկ Սարգսյանը չի գրանցվելու որպես պատգամավորի թեկնածու:
Նշենք, որ առաջադրման վերջին ժամկետը օգոստոսի 15-ի ժամը 18:00-ն է: ՀՀԿ-ից առաջադրվելու է Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը: Հիշեցնենք, նաև, որ մեկ թեկնածուով քվեարկություն չի լինելու և ընտրությունը այս ընտրատարածքում համարվելու է չկայացած: Գործող կարգով, այդ դեպքում, նշանակվում է նոր ընտրություն: