Բաժիններ՝

Մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը

Այսօր առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Այս մասին ասել է  ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:

Ա. Բաբայանի մոտ առկա էր գլխուղեղի ուռուցք։ Նա մի քանի անգամ վիրահատվել էր, իսկ վերջին վիրահատությունը տեղի էր ունեցել օգոստոսի 9-ին՝ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում։ Վիրահատությունը սակայն արդյունք չի տվել, քանի որ հիվանդությունը բավականին խորացած է եղել։

56-ամյա Ա. Բաբայանը Արարատի քաղաքապետն էր 2007 թվականի հուլիսի 1-ից։ Ամուսնացած էր,  ուներ երեք երեխա և երեք թոռնիկ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս