Բաժիններ՝

Արագածոտնի ողբերգական վթարը պատահաբար տեսանկարահանվել է (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էր shamshyan.com-ը՝ երեկ ժամը 16:50-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հատվածում` Քուչակ գյուղի վարչական տարածքում, Երևան քաղաքի 9-րդ զանգվածի բնակիչ, 36-ամյա Զոհրապ Կիրակոսյանը իր կողմից վարած ГАЗ 31 10 մակնիշի 07 ՕՍ 041 համարանիշի ավտոմեքենայով դեպի Աշտարակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Բերիդզե Ռեզոշոթայիի վարած Mersedes մակնիշի SDS 109 համարանիշի բեռնատար ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով, ГАЗ 31 10-ի ուղևոր, Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 23-ամյա Գարիկ Հարությունյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Զ. Կիրակոսյանը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ը ներկայացնում է ողբերգական վթարի պահը ֆիքսած բացառիկ տեսանյութը:

Կարդացեք այստեղ.

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս