Բաժիններ՝

Մեքենան բախվել է անասնագոմի պատին. վարորդը մահացել է ընկերոջ տանը

Օգոստոսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 1964 թ. ծնված Արթուր Հայրապետյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դաշտավան գյուղի սկզբնամասում կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել անասնագոմի:

Ա. Հայրապետյանի ընկերը նրան տեղափոխել է իր տուն, որտեղ մեկ ժամ անց Արթուր Հայրապետյանը մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս