Բաժիններ՝

Երևանում իրենց տաքուկ անկյուններում նստած՝ դեղձի գին են որոշում (լուսանկարներ, տեսանյութ)

Օգոստոսի 7-ից Արտաշատի պահածոների գործարանը Այրումի պահածոների գործարանում գյուղացիներից սկսել է 1 կիլոգրամը 50 դրամով դեղձ մթերել: «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում գյուղանտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտնել է, որ կնքված պայմանագրի համաձայն` ընդունված բերքի դիմաց այգեգործներին վճարումը կատարվելու է 1-2 ամսվա ընթացքում:

Նոյեմբերյանի տարածաշրջան մեր այցելություններն ու գյուղացիների հետ զրույցները փաստում են, որ այգեգործները ստիպված են դեղձը հանձնում նման ցածր գնով, շատերն էլ այն կարծիքին են, որ  «Ավելի լավ է՝ ձրի տանք գնա, քան թե 50 դրամով վաճառենք»: Ի դեպ, բնակիչներից ոմանք 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ նախորդ տարվա մթերումից դեռևս գործարանը ոչ բոլորին է վճարել:

dexz4 (4)

dexz4 (5)

Կարդացեք նաև

Արճիս համայնքի բնակիչ, մասնագիտությամբ գյուղատնտես, 61-ամյա Գագիկ Ազատյանը մեզ հետ զրույցում մթերվող դեղձի գինը համարեց «խայտառակ ցածր», քանի որ ծառերի խնամքի համար կատարված ծախսերն ու վաճառքի գինը իրարից շատ տարբեր են և գյուղացին հերթական անգամ միայն վնաս է կրում. «Եթե հաշվենք, թե մի ծառի վրա ի՞նչ աշխատանքներ ենք անում, ինչքան գումար ենք ծախում, պարզ չի՞, որ մի կիլոն 40-60 դրամով ծախելը չնչին գումար ա…»,-ասում է նա:

61-ամյա այգեգործին զարմացնում ու զայրացնում է նաև Երևանում իրենց տաքուկ անկյուններում նստած ու դեղձի գին որոշած մարդկանց «քաղաքականությունը»: Գագիկ Ազատյանը զուգահեռներ է անցկացնում դեղձի գնի և Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման միջև. «Երևանում հաշվվում են, որ տրանսպորտի գինը 100 դրամից պետք է դառնա 150 դրամ, 100 դրամը ասում են քիչ ա… իսկ էստեղ դեղձը պետք է անպայման 50 դրամ լինի… տեսնո՞ւմ ես՝ ինչ ծիծաղելի բան ա սացվում»,-ասում է այգեգործը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարներն ու տեսանյութը` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս