Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են տուրքի գանձումը` համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
Գյումրու քաղաքապետարանի և հայ-ամերիկյան «Կամրջակ» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակներում բազմաթիվ միայնակ ծերեր և սոցիալապես անապահով ընտանիքներ սննդի ծանրոցներ են ստացել:
«Ինչպես թաղի խուժանն ընտրությունների ժամանակ էր ձայն բերում, այժմ էլ ասեն՝ գնա փող բեր ու կեսն էլ նրանց տան»,-ասում է Բագրատ Ասատրյանը
ԱԺ պատգամավոր, Շիրակի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ խոստացել էր կարճ ժամկետում Աշոցքի տարածաշրջանում զարգացնել ջայլամաբուծությունը:
Այդ դեպքում պետք է ամբողջովին, հիմնահատակ քանդվեն կապիտալ կառույցները, որոնք ազգային պարկում են՝ Սևանա լճի ափին: Իսկ այդ շենքերը հիմնականում մեծահարուստներինն են, որոնք ունեն նաև իշխանություն կամ իշխանական լծակներ: Հիմնական պատճառը սա է:
Երևանի պետական համալսարանում տեղի է ունենալու հերթական ընտրությունը: Հունիսի 20-ին ԵՊՀ ամենամեծ ֆակուլտետներից մեկի՝ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություններն են:
Արմավիրի մարզի գյուղացիները այսօր խոստացել են, որ մայիսի 28-ին չեն փակելու Սերժ Սարգսյանի ճանապարհը: Այսպիսով՝ կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանը, ըստ էության, կատարել է իր առաքելությունը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, հունիսի 6-ին կհրապարակի «Հայկական ժամանակ» և «Առավոտ» օրաթերթերի դեմ նախկին դատապարտյալ Ռազմիկ Աբրահամյանի հայցադիմումի գործով բողոքի վերաբերյալ դատական ակտը:
Վարորդ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, որ ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրել է իրեն, ինքը չի ենթարկվել նրա կանգառին, փորձել է խույս տալ ՃՈ տեսուչից, ով էլ հետապնդել է իրեն, որից հետո ինքը վախից չկարողանալով կառավարել …
Արմավիրի մարզպետի օգնականը 168.am-ին տեղեկացրեց, որ նիստին ներկա են նաև Արմավիրի մարզի 46 գյուղերի մարզպետները, ինչպես նաև մայիսի 18-ին Երևան-Արմավիր մայրուղին փակող գրեթե բոլոր ակտիվ գյուղացիները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր ԱԺ նիստից հետո մեկնել են Արմավիրի մարզ:
ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիշարլյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ գրասենյակը մշտապես կապ է պահպանում Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին հնչած կրակոցի հետևանքով հրազենային վնասվածք ստացած զինծառայող Հրաչյա Սարգսյանին բուժող բժիշկների հետ:
Մայիսի 22-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 50 տարեկան տղամարդն ընկել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առուն:
Երևան էինք գնում զարդերը գնելու, ճանապարհին՝ Ազատան-Մարալիկ հատվածում, էլի արծաթագույն «Մերսեդեսը» մեր դիմացը կտրեց և վթարային իրավիճակ ստեղծեց, ես կողքն էի, Անահիտը՝ կինս, հետևը: Ասի՝ էս ինչ ձևի է վարում: Դիմացը երկու հոգի էին, մեկ էլ հետևը ոճրագործը, իր հայացքը այդ ժամանակ տպավորվեց, ոնց որ ոճրագործը նայում է զոհին: Մեզ հետևում էին, մենք ելել-եկել էինք երեխա նշանելու, ո՞ւմ մտքով անցներ, որ հետևում էին
Այսօր Ազգային Ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս պետեկամուտների կոմիտեի, դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության՝ օդի հարկի գանձումների հետ կապված:
Տուժող Կարինեն (անունը փոխված է) դիմում է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ հայտարարելով, որ բացարկ է հայտնում ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևանի Քվ ԾՀՔ բաժնի ավագ քննիչ Կ.Հակոբյանին:
Բոլոր գործարանները երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին տրվել են առանձին մարդկանց: Տրվել՝ տրվել են: Ինձ է դիմել մի քաղաքացի` «Երազ» գործարանից` պահանջով, տալ իր 60.000 դրամ աշխատավարձը:
Վստահեցնում եմ, որ ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր քրեական գործերով բոլոր այն անձինք, ովքեր կատարել են քրեական օրենքով արգելված արարք, անկախ դիրքից, նախկին կամ ներկայիս զբաղեցրած պաշտոններից՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Անկրկնելի կառավարություն, փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է, չնայած նրան, որ երկու անգամ վարչական պատասխանատվության է կանչվել ապօրինի շինարարություն կատարողը, ինչից հետո, սակայն, շինարարարության շարունակության դեպքում պետք է քրեական գործ հարուցվեր նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տալիս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ Մ. Խուդավերդյանը կալանավորվել է:
Մայիսի 21-ին, ժամը 23:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լճաշեն գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Մհեր Մ.-ն:
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը:
Երևան-Սևան ճաապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶ-33022», «Ֆորդ Տրանզիտ», «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Գեղարքունիքի մարզի Մարտունու զորամասում օրերս միջադեպ է տեղի ունեցել ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանի և պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի միջև, նույնիսկ կրակոցներ են հնչել:
Մայիսի 21-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Ավետիք Յ.-ն:
Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների, հարազատների եւ համագյուղացիների կողմից զինված ուժերում շարունակական բնույթ կրող մահվան դեպքերի նկատմամբ 2013 մայիսի 18-ին կազմակեպված բողոքի ակցիայի ընթացքում Երևան-Սևան մայրուղում երթը խոչընդոտել են ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության և զինվորական հատուկ ուժեր, ներառյալ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նպատակ ունենալով կանխել բողոքի այս ծայրահեղ միջոցը:
Եթե չկատարվեն գյուղացիների պահանջները, նրանք մտադիր են ոչ միայն փակել մայրուղին, այլև գալ Երևան` հանրահավաքներ անելու. «Մենք էլ կորցնելու բան չունենք: Հինգշաբթի օրն էդ հարցը լուծեն, եթե չլուծեն՝ ամբողջ 40 գյուղով գնում ենք Երևան` ցույցի»:
Մի քանի օր վերակենդանացան բաժանմունքում գտնվելուց հետո բուժումը շարունակվել է, իսկ սույն թվականի ապրիլի 15-ին զինծառայողը ուղարկվել է մայրական խնամքի:
Կարևոր է, որ սահմանի վերահսկման աշխատակիցները կարողանան արագ և արդյունավետ ստուգել, թե արդյոք միկրոքարտը կեղծված է:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազան, 2013թ. մայիսի 5-ին Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: