Ուգանդացի գեներալը Թուրքիայից պահանջել է գեղեցիկ կին և 1 մլրդ դոլար

Ուգանդայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Մահուզի Քայներուգաբան աչքի է ընկել Թուրքիային ուղղված սպառնալիքներով: Վերջինս հայտարարել է, թե Թուրքիայից ցանկանում է ստանալ 1 մլրդ դոլար և այդ երկրի ամենագեղեցիկ կնոջը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի վերաբերյալ արված հայտարարությունն արդեն հեռացվել է նրա սոցիալական էջերից, իսկ միակ պաշտոնյան, ով փորձել է որոշակի կերպով արդարացնել այդ պահանջ-հայտարարությունը, եղել է ՄԱԿ-ում Ուգանդայի մշտական ներկայացուցիչ Ադոնիա Այեբարեն՝ նշելով, որ իր երկիրը զգայուն կողմեր ունի: Թե՛ Այեբարենի և թե՛ Քայներուգաբայի հայտարարություններն արժանացել են քննադատության:

Պարզվել է նաև, որ գեներալը 2022-ին նմանատիպ սկանդալային գրառում էր արել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի վերաբերյալ։ Քայներուգաբան նրան առաջարկել էր ամուսնանալ իր հետ՝ դրա դիմաց խոստանալով 100 գլուխ կով։ Նա նույնիսկ սպառնացել էր, թե մերժման դեպքում կարող է «գրավել Հռոմը»։

Հավելենք, որ գեներալը Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենիի որդին է։ Այս և այլ վիճահարույց հայտարարություններից հետո նա հեռացվել էր պաշտոնից, բայց այժմ կրկին բարձր պաշոն է զբաղեցնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930