ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել Հռոմի պապին կենտրոնանալ բարոյական հարցերի վրա

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոչ է արել Պապ Լևոն XIV-ին զբաղվել առավելապես բարոյական հարցերով՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հռոմի պապի միջև ծագած հեռակա բանավեճը։ Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Վատիկանը պետք է կենտրոնանա կաթոլիկ եկեղեցու և բարոյականության հարցերի վրա՝ արտաքին քաղաքականությունը թողնելով ԱՄՆ նախագահի իրավասությանը։

«Կարծում եմ՝ որոշ դեպքերում Վատիկանին ավելի ճիշտ է զբաղվել բարոյական հարցերով և այն ամենով, ինչ տեղի է ունենում կաթոլիկ եկեղեցում, իսկ ԱՄՆ նախագահին թողնել ամերիկյան քաղաքականության ձևավորումը»,- ասել է նա՝ հավելելով, որ առանձնապես մտահոգված չէ Վաշինգտոնի և Սուրբ Աթոռի միջև տարաձայնություններով։

Թրամփի և պապի միջև բանավեճը սրվել էր այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին խաղաղության աղոթքի ընթացքում Լևոն XIV-ը կոչ էր արել պատերազմող երկրների առաջնորդներին դադարեցնել ռազմական գործողությունները և անցնել բանակցությունների։Դրան ի պատասխան Թրամփը քննադատել էր պոնտիֆիկոսին՝ նրան անվանելով սարսափելի արտաքին քաղաքականության հարցերում և նշելով, որ նա պետք է երախտապարտ լինի։

Իր հերթին Հռոմի պապը հայտարարել էր, որ Վատիկանի խաղաղության կոչերը հիմնված են Ավետարանի վրա և չեն ուղղված որևէ կոնկրետ քաղաքական գործչի դեմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930