![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանում տաքսիները բախվել են իրար. կան վիրավորներ. shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/taxivtar.jpg)
shamshyan.com-ի փոխանցմամբ` փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել են Daewoo մակնիշի 34 MO 415 համարանիշի և BYD մակնիշի L 5354 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդները և Daewoo-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: