Որոնք են Վրաստան մուտք գործած քաղաքացիների ամենամեծ թվով երկրները
2025 թվականին Վրաստանի սահմանը Ռուսաստանի Դաշնությունից հատել է 2 մլն 46.450 մարդ, գրեթե նույնքանն էլ վերադարձել է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Տվյալները տարածել է BPN-ը, ըստ որի` սահմանահատման թվով երկրորդ տեղում Թուրքիան է, իսկ երրորդում՝ Հայաստանը։ Հաշվետու ժամանակահատվածում Եվրամիության երկրներից Վրաստան մուտքի 522.438 և ելքի 520.275 թիվ է գրանցվել։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականին օտարերկրյա քաղաքացիների Վրաստան մուտք գործելու 7 մլն 829.327 փաստ է արձանագրվել, իսկ 7 մլն 797.140-ը հեռացել են երկրից։
Այն երկրների տասնյակը, որոնցից 2025 թվականին իրականացվել է ամենամեծ թվով սահմանահատումները.
• Ռուսաստան- 2 մլն 46.450 մուտք, 2 մլն 46.141 ելք,
• Թուրքիա- 1 մլն 392.698 մուտք, 1 մլն 382.114 ելք,
• Հայաստան- 1 մլն 227.507 մուտք, 1 մլն 221.248 ելք,
• Իսրայել- 466.620 մուտք, 465.900 ելք,
• Ադրբեջան- 345.07 մուտք, 340.113 ելք,
• Ղազախստան- 199.620 մուտք, 199.071 ելք,
• Հնդկաստան- 194.736 մուտք, 192.937 ելք,
• Ուկրաինա- 193.809 մուտք, 189.150 ելք,
• Բելառուս- 189.894 մուտք, 190.336 ելք,
• Չինաստան- 137.123 մուտք, 139.158 ելք։



