Սուր թոքաբորբից մահացած զինծառայողը վերջին օրերին անգիտակից վիճակում է եղել. գյուղապետ. news.am
Սուր թոքաբորբի պատճառով մահացած զինծառայող 19-ամյա Արշակ Զարդարյանի հոգեհանգիստը կկայանա այսօր՝ փետրվարի 14-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վերիշենի գյուղապետ Արարադ Օրդյանը:
Նա նշել է, որ ընտանիքում երկու երեխան են, Արշակը ունի դպրոցահասակ քույր: «Արշակը խելոք, հանգիստ, համեստ, չափված, ձեւված, նորմալ երեխա էր, ընկերասեր, տեղը տեղին նստացրած տղա էր: Շատ լավ էր սովորում, մեդալի թեկնածու է եղել, ընդունվել է ԵՊՀ, այնուհետեւ գնացել բանակ»,- ասել էգյուղապետը: Նա տեղեկացրել է, որ Արշակի մայրը աշխատում է գյուղի դպրոցում, հայրը՝ Անշարժ գույքի կադաստրում, վերջերս Կապանից տեղափոխվել է Երեւան:
Արարատ Օրդյանն ասել է, որ այս դեպքից առաջ զինծառայողը էլի է պառկել հոսպիտալում՝ թոքերի բորբոքում ախտորոշմամբ, սակայն այս անգամ վիճակը այնքան է ծանրացել, որ երիկամները սկսել են չաշխատել եւ տեղափոխել են այլ հիվանդանոց՝ դիալիզ անցնելու համար: «Այնտեղ նա մնացել է 2-3 օր, վերջին օրերին գիտակցություն չի ունեցել»,- ասել է Արարատ Օրդյանը:
Մանրամասներն` այստեղ