Բաժիններ՝

Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի պետը՝ թոքաբորբից մահացած զինվորի մասին (տեսանյութ). «Ազատություն»

Զինված ուժերի 19-ամյա զինծառայող Արշակ Զադայանի մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, նախաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մոտ մեկ տարվա զինծառայող Արշակ Զադայանը մահացել է երեկ հիվանդանոցում, նախնական պաշտոնական տեղեկություններով՝ սուր թոքաբորբից։

Հարցին, թե հնարավո՞ր է ուշ են հիվանդին անհրաժեշտ բուժօգնությունը հատկացրել, և դա է եղել թոքաբորբի բարդացման և մահվան պատճառը, պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, որ հիվանդությունը շատ արագ զարգացում է ունեցել։ Զինծառայողը, նախարարության տեղեկատվության համաձայն, եղել է արձակուրդում, երբ վերադարձել է զորամաս, բժիշկները նկատել են, որ հազում է։

Անմիջապես հոսպիտալացրել են, հետո տեսնելով, որ վիճակը բարդանում է, սկսել են տեղափոխել մասնագիտացված հիվանդանոցներ, նախ՝ Կանազի հոսպիտալ, հետո փետրվարի 8-ին Երևանի կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ։ Փետրվարի 10-ին վիճակը շատ է վատացել, ստիպված են եղել տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, բայց երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։

Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը «Ազատությանը» փոխանցել է, որ Արշակ Զադայանի մոտ թոքաբորբը վերածվել է սեպսիսի՝ արյան վարակման։

«Շատ ագրեսիվ ընթացքով հիվանդություն է այդ թոքաբորբը, որը բարդանում է սեպսիսով։ Կա վիճակագրություն, որ, օրինակ, Գերմանիայում նման սեպտիկ վիճակներից մահացությունը մինչև 80 տոկոս է», – նշել է Ասատուրյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս