60 տարեկանից բարձր մարդկանց զգուշացրել են մսից ամբողջությամբ հրաժարվելու հետևանքների մասին

Սննդաբան Նինա Դուվանովան 60 տարեկանից բարձր մարդկանց պատմել է կարմիր մսից լիովին հրաժարվելու հետևանքների մասին: Նրա խոսքերը մեջբերում է aif.ru-ն։

Դուվանովան նշել է, որ 60 տարեկանից հետո կենսականորեն կարևոր է բարձրորակ կենդանական սպիտակուցը: Հակառակ դեպքում մարդու մոտ կարող է առաջամալ սարկոպենիա՝ մկանային զանգվածի կորուստ և դրա ճարպով փոխարինում:

Մասնագետը զգուշացրել է, որ տարեցներն ունեն հաշմանդամության բարձր ռիսկ և կյանքի որակի զգալի նվազում:

«Մարդը կանգնում է կշեռքի վրա, տեսնում է ծանոթ թիվ և հանգստանում է. քաշը նորմայի մեջ է: Բայց քաշը դեռ ամենը չէ: Եթե ոտքերը չորանում են, իսկ որովայնը՝ մեծանում, դա նշանակում է, որ ձեր մարմինը կորցնում է մկանային զանգված»,- զգուշացրել է սննդաբանը: Ավելին, նա հավելել է, որ սարկոպենիան կարող է առաջանալ վիտամինների և հանքանյութերի անբավարարությունից:

Կարդացեք նաև

Նրանց, ովքեր ցանկանում են նվազեցնել կարմիր մսի օգտագործումը, Դուվանովան խորհուրդ է տվել ներառել սպիտակուցի այլընտրանքային աղբյուրներ, ինչպիսիք են լոբազգիները, ձուն, տոֆուն կամ ձուկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930