Բաժիններ՝

Հայաստանի բռնցքամարտիկները նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց թիմերի անդամները վերջին հավաքներն են անցկացնում Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ:

«Այժմ վերջին տեխնիկատակտիկական պատրաստությունն են անցկացնում Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ: Մեր բռնցքամարտիկները լավ են նախապատրաստվել: Գավաթի այս խաղարկությունում 1/8 եզրափակիչ դուրս գալու դեպքում նոր իրավունք կստանանք մասնակցելու հաջորդ` Չինաստանում կայանալիք փուլին: Եվ չինական փուլում էլ քառորդ եզրափակիչ հասնելու դեպքում իրավունք կտրվի մասնակցելու եզրափակչին, որը կայանալու է Տաշքենդում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով` բռնցքամարտիկների համար այս տարվա կարևորագույն մրցաշարը սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությունն է:

«Հիմա փոփոխվել են քաշային կարգերը ու 13 փոխարեն այժմ ունենք 10 քաշային կարգ: Երկու կամ երեք մրցաշարից հետո մեր բռնցքամարտիկները կգտնեն իրենց նոր քաշային կարգերում»,-առանձնացրեց մասնագետը:

Աշխարհի գավաթին կմասնակցեն Անուշ Գրիգորյանը (51 կգ), Էլիդա Քոչարյանը (65 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ)։ Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը կկայանա Բրազիլիայում ապրիլի 20-26-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930