Այն, ինչ տեղի է ունենում Գոհար Ղումաշյանի հետ, դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․ Ռոբերտ Ամստերդամ

Այն, ինչ տեղի է ունենում Գոհար Ղումաշյանի հետ, դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից: Քաղաքական ուժի անդամին բերման են ենթարկել և այս պահին քննվում է նրա կալանավորման միջնորդությունը՝ բարեգործական գործունեության իրականացման արգելքը խաթարելու անհեթեթ կասկածանքով.  գրել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Սա բացահայտ հիշաչար վրեժխնդրություն է: Գոհարը նորածին երեխայի մայր է, ում քառասուն օրականը նոր է լրացել: Կրծքով կերակրող մոր նկատմամբ նմանատիպ իրավական գործընթաց նախաձեռնելը՝ հիմնված նման շինծու պատրվակների վրա, սարսափեցնող է և անմարդկային։Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում և քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ։ Ոչ մի պետություն չի կարող իրեն ժողովրդավար համարել, երբ մարդու տարրական իրավունքներն ու արժանապատվությունը ստորադասվում են քաղաքական շահերին»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930