«Մեր գյուղում Արգիճի գետ կա, այդ գետի վրա ՀԷԿ են կառուցում: ՀԷԿ կառուցողը անհայտ է, թե ով ա կառուցում, տեղյակ չենք: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իմ հողամասի տարածքում են կառուցում»:
Ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդները վճարել են վարչական տուգանքները, բայց գումարը` ավելի քան 5 միլիոն դրամ, այդպես էլ տեղ չի հասել:
Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 21-23-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որով Դ. Թամրազյանը սառնասրտորեն կտրել է երիտասարդ աղջկա կոկորդը, որից հետո դին այրելով դուրս է եկել բնակարանից և այնտեղից հեռացել տաքսիով:
«Ես խորին հարգանքով եմ վերաբերվում Սեյրան Օհանյանի անձին: Նրա նմանները քիչ են մեզանում: Սակայն հայտնվելով այս ապաշնորհ կառավարության շարքերում՝ ամենաազնիվն էլ կմեղանչեր»:
Մայիսի 18-ին, ժամը 22.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեղավորը կառավարման ամբողջ համակարգն է` չընտրված իշխանություններով: Բանակում տեղի ունեցածը պարզապես երկրում տիրող իրավիճակի արտացոլանքն է:
«Սա պատերազմ է, հայրենակիցներ, մեր դեմ, մեր երկրի ու պետականության դեմ, մեր արժանապատվության, մշակույթի, ազատության դեմ մղվող դաժան պատերազմ»:
«Նա պայքարել է շուկաներում ադրբեջանցիների դեմ, իսկ հատկապես Մոսկվայի շուկաներում այդ հարցն արյունահեղ պատերազմներ էր առաջացնում: Հայաստանում Դեդ հասանը հայերին օգնել է ֆինանսապես, նյութապես»,- ասել է Սերգեյ Գալոյանը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ մայիսի 12-ից 18-ն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ:
Ծովինար Ղազարյանի խոսքով՝ այնտեղ գտնվող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երկու ձեռքը մեկնել, որպեսզի իր ձեռքը բռնի և բարևի: Ծովինար Նազարյանը, սակայն, հրաժարվել է ոստիկանապետի ձեռքը սեղմել՝ ասելով. «Ասացի՝ ես Ձեր ձեքը չեմ սեղմի, որովհետև Դուք ռազմական ոստիկանության հանցագործությունների գլխավոր հեղինակն ու բեմադրիչն եք»:
Օրենքը միմիայն մեզ նման մահկանացուների համար է: Երբ մենք ենք ընկնում իրենց ձեռքը՝ մեզ ուտում են, տզրուկի նման մեր արյունը ծծում են մինչև վերջ: Իսկ երբ հանդես է գալիս Սամվել Մայրապետյանի նմանը՝ նրանց համար չի գործում որևէ օրենք:
Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, պատմեց, որ իր տղան մահացել է ժամը 3:30-ի սահմաններում, սակայն իրեն այդ մասին տեղեկացրել են 11:15-ի սահմաններում: Հարազատները նշեցին, որ դեպքից 3 օր առաջ Լյուքս Ստեփանյանը զանգահարել է և ասել, որ իրեն պատվոգիր են ուղարկելու:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Է.Եփրեմյանի կողմից թիվ 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը:
Լյուքս Ստեփանյանի մայրը՝ տիկին Լուիզան Սեյրան Օհանյանին ասաց, թե ինքը տեղյակ է, որ իր որդու վրա կրակած անձը «թիկունք ունի». «Ու ասել ա՝ ես թիկունք ունեմ ու կարամ խփեմ: Ասել ա՝ չես կարա: Ասել ա՝ կարամ: Ու տվել ա: Ո՞նց ա տվել, որ երկուսին ա տվել: Դիտավորյալ երկուսին էլ խփել ա»
Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից:
Ապրիլի 7-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Ուռուտ գյուղի բնակիչ Պարգև Մալխասյանի տան հարևանությամբ գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում վիրավորված, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանը, ով գտնվում է Երևանի հոսպիտալում, արդեն դուրս է եկել կոմային վիճակից:
Հանդիպման ընթացքը լուսաբանող որոշ հեռուստաընկերություններ հետագայում հաղորդում են տվել, որ բանակցությունների նկարահանման ընթացքում անհայտ անձինք խանգարել են իրենց լրագրողների աշխատանքը:
Զինվորի դին հողին հանձնելուց առաջ՝ վերջին խոսքն ասաց ՀՀ պաշպտանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները հանդնպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Երկար զրույցից հետո նրանք, ի վերջո, համաձայնեցին սպանված զինվորի դին տեղափոխել Վերին Գետաշեն գյուղ և հողին հանձնել:
Նման լուր լսելիս` առաջին հերթին մտածում ես, թե զինվորը սպանվել է հակառակորդի գնդակից` սահմանին: Բայց ոչ, սպանությունն իրականացրել էր ծառայակիցը` մեկ այլ ժամկետային զինծառայող, այսինքն՝ հայ զինվոր, ինչպես սպանված Լյուքս Ստեփանյանը: Պատկերն արդեն սովորական է…
«Ադեկվատ քաղաքացու բողոք էր, սիմվոլիկ քայլ, թե՝ ես ձեզ կենդանի տղա եմ տվել, կենդանի տղա եմ ուզում, իսկ սպանվածը ձերն է, ձեր կառավարությանն է»:
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ակտիվիստների և բանակում զոհված զինվորների մայրերի կողմից անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:
Քաղաքացիական հագուստով ոմն անձնավորություն, հայհոյախառն արտահայտություններով հրել է հեռուստատեսության օպերատորին՝ բռնի ուժով զավթելով տեսախցիկն ու տեսախցիկի որոշ մասեր ջարդուփշուր անելուց հետո՝ հանձնել համազգեստավոր ինչ-որ մեկին: Մեր աշխատակիցների բոլոր առարկություններն արժանացել են կոպիտ և հայհոյախառն վիրավորանքների:
«Մեղքը հաստատ Դուք եք: Ամբողջ Հայաստանը ճանաչում ա ձեր կերպարանքը ու ձեզ ասում ա՝ սրիկա. լավ կլիներ, որ կարմրեիք գոնե: Էդ էր պակաս, Վարդգես Գասպարիին ասում ա՝ մեղք ա…»:
«Գասպարյան սրիկա, Կարապետյան սրիկա, մարդասպանը իրավունք չունի ոստիկանի համազգեստ հագնի, սրիկա: Դու ծեծել, խոշտանգել ես Վիրաբյանին… սրիկա, Կարապետյան տականք, խուլիգան, լակոտ»:
Մայիսի 17-ին, ժամը 08.20-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի 7-րդ զանգվածի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի, պաշտպան Հայկ Ալումյանի բողոքն իր պաշտպանյալին տուժող ճանաչելու դիմումը մերժելու քննչական մարմնի որոշման դեմ: