Բաժիններ՝

Այսօր Երևանի որոշ թաղամասերում գազ չի լինելու

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազի արտահոսքի վերացման, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով  այսօր` փետրվարի 14-ին, մինչև  ժամը 21:00–ը դադարեցվելու է Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը։

Խոսքը մասնավորապես վերաբերում է՝ Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Հերացի, Այգեստանի 9,10,11, 11/1, Չարենցի, Չարենցի 1-ին նրբ., Նար-Դոսի, Տիգրան Մեծի, Կորի, Եր. Քոչարի, Ալ.Մանուկյան, Իսահակյան, Աբովյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասերի և հարակից նրբանցքների հասցեներին։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս