Բաժիններ՝

Մենք պատրաստ ենք հանդիպելու Հակոբյաններին. Վարդան Պետրոսյանի քրոջ հարցազրույցը. NEWS.am

Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով տուժած Հակոբյանների ընտանիքի հետ դերասան Վարդան Պետրոսյանի հաշտության, կատարված նախաքննության, հնչեցված տարաբնույթ հայտարարութունների շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Վարդան Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի հետ։

-Ներկայումս ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հակոբյանների ընտանիքի հետ։

 -Դեպքից հետո մեր ընտանիքի կողմից ձեռնարկվել են իմ կարծիքով բոլոր քայլերը, որպեսզի երկու ընտանիքների միջեւ թշնամանք չմնա, հաշտության եզրեր ենք փնտրել, փորձել ենք հանդիպումներ կազմակերպել եւ համապատասխան հող նախապատրաստել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնել Հակոբյանների ընտանիքներին: Սակայն պարզ է, որ այն, ինչ տեղի է ունեցել, միայն սփոփանքով չես փարատի: Էդգարի եւ Էդուարդի կորուստը մեր ընտանիքի համար էլ ծանր ողբերգություն է:

Գործի նախաքննությունն ավարտվել է, այն շուտով կուղարկվի դատարան։ Ի՞նչ տվեց ձեզ գործի քննությունը, ձեզ համար պա՞րզ է, թե ինչպես է եղել վթարը։ Բազմաթիվ միմյանց հակասող հայտարարություններ եղան ձեր եւ Հակոբյանների փաստաբանների կողմից, օրինակ՝ դերասանի խմածության, արագությունը գերազանցելու վերաբերյալ։

-Ես չէի ցանկանա անդրադառնալ գործի քննությանը, իսկ թե ինչպես է եղել վթարը, ով է մեղավոր, դա պարզ կլինի արդեն դատարանում։ Միայն մի բան կցանկանայի առանձնացնել: Ցավում եմ, որ պարոն Բալոյանը իր հայտարարություններով, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելով նպաստեց, որ հաշտություն չլինի երկու ընտանիքների միջեւ եւ առավել լարեց իրավիճակը ։ Նրա խոսքերն են, որ հաշտության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Վարդանը չի ընդունել իր մեղավորությունը, որ Հակոբյանները շատ զայրացած են եւ պահանջում են ամենախիստ պատիժ Վարդան Պետրոսյանի համար: Կարծում եմ դրանով նա միայն խոչընդոտեց հնարավոր հաշտությանը երկու ընտանիքների միջեւ։ Ինչ վերաբերում է Վարդանի խմածության մասին նրա հայտարարություններին, ապա կարծում եմ, որ այժմ, գործի նյութերին ծանոթանալով, նա համոզվել է, որ եղբայրս եղել է սթափ վիճակում, ինչը հիմնավորվել է տարբեր վկաների ցուցմունքներով:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս