1958 թ. ծնված Աշոտ Կ.-ն 2002 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
Քիչ առաջ ՀՀ կառարավարության շենքից դուրս եկավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, և մոտեցավ բանակում զոհված զինվորներից մեկի մայրիկին, և սկսեց նրա հետ զրուցել:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպին զոհ գնացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին ու մտերիմներին, իսկ նույն միջադեպի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած նրա ծառայակից ընկերոջը մաղթում եմ շուտափույթ կազդուրում:
Նա պարտավոր է հրապարակավ հասարակության առջև հաշվետվություն ներկայացնել: Նրանք բոլորը պետք է վաղուց պաշտոնաթող լինեին, բայց այս պահի դրությամբ, եթե նա իրեն պատկերացնում է որպես ՀՀ վարչապետ, առնվազն պետք է գա և հաշվետվություն ներկայացնի:
Ոստիկանության 2 օպերլիազորների դեմ գործով այսօրվա դատական նիստում վկա Ֆեդիկ Ունուսյանը «ժլատ» ցուցմունքներ տվեց՝ հայտարարելով, որ նախաքննության ընթացքում քննիչն իրեն «բացատրել է ինչպես է եղել» և ինքը հավատալով նրան՝ ասել է նույնը:
Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում:
Այս պահին մեր թղթակիցը տեղեկացրեց, որ այժմ դին տեղափոխվում է Վերին Գետաշեն գյուղ։
Այս պահին ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի խումբ մարդիկ՝ ակտիվիստներ՝ մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի դեպքի առիթով: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իջնի ներքև՝ հանդիպելու իրենց:
Մայիսի 18-ին, ժամը 12.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 9 շենքի 24-րդ բնակարանի բնակիչ` 1968 թ. ծնված Հ. Սուքիասյանն ինքնասպանության նպատակով բենզին է խմել։
Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 21-23-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Վեճ է առաջացել, զինվորների միջև վեճ է առաջացել՝ ժամապահը, որը գտնվել է այնտեղ, և «կուրիլկայում» նստած զինվորները, այդ թվում նաև ձեր զավակը»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարազատները համաձայնել են տղայի դին հողին հանձնել։ Այժմ դին տեղափոխվում է Վերին Գետաշեն գյուղ
Զինվորի հարազատների հետ երկար զրուցելուց հետո հարազատները կարծես թե համաձայնեցին տղային տանել և հողին հանձնել։ Նախարար Սեյրան Օհանյանը հարազատներին պատմեց, որ նախնական տվյալներով դեպքը դիտավորյալ սպանություն է և հավաստիացրեց, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվելու են։
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը։
«Ուզում էի դստերս ասել, որ Րաֆֆին մեր նախագահը չի, հետո հասկացա, որ դա ասեմ, ապա ստիպված կլինեմ պատմել ամբոոողջ ընտրական մեխանիզմը»,- գրել է Հովհաննես Ազոյանը
Անձնական խուզարկությամբ Գևորգ Գ.-ի գոտկատեղից հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, իսկ տաբատի գրպանից՝ «SMITH & WESSON» գրառմամբ գաղտնի փականով դանակ 9,8 սմ շեղբի երկարությամբ:
Սպանված Լյուքս Ստեփանյանի ծնողների և հարազատների հետ հանդիպելու նպատակով այս պահին Սևանի ճանապարհին է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Երևան բերելը ու օպերատիվ տեղեկություններ փոխանցելը լրիվ հստակ կազմակերպված է… Սպանվածը ինքն է հրահրել դեպքը, ժամապահին հայհոյանք տվել»։
Այս պահին Երևան-Մարտունի մայրուղու վրա թեժ իրավիճակ է: Սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ-ի աշխատակիցները թույլ չեն տալիս զինվորի դին տեղափոխել Երևան:
Պարզվել, է, որ Շահումյան գյուղի տարածքում բախվել են անհայտ անձի կամ անձանց կողմից առևանգված Ford Transit-ն ու Ամբերդ գյուղի բնակիչ 18-ամյա Քրիստափոր Հովակիմյանի վարած Mercedes-Benz մակնիշի 25 ՍՏ 394 համարանիշի ավտոմեքենաները, որից հետո Ford Transit-ի վարորդը դիմել էր փախուստի։
Մայիսի 18-ին, ժամը 06.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 15 շենքի առաջին հարկում:
«Ջա Մյուզիք» տեսասկավառակների վաճառքի և վարձույթի խանութի վաճառող Արթուր Մովսիսյանը մեղադրվում է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր պարունակող թվով երկու լազերային սկավառակներ ապօրինի տարածելու մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:
Վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որոնց տվյալները ոստիկանությունը պարզում է:
Այսօր հանրապետության շուրջ 1400 հանրակրթական դպրոցներում հյուրընկալվել էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի ծառայողներ:
Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներն այս պահին պարզում են զոհի և վիրավորի ինքնությունը:
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Hyundai» մակնիշի՝ 33 OP 387 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ մայիսի 23-ին ժամը 18:00-ին` խորհրդարանում, կկազմակերպվի գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված քննարկում:
Երեկ կառավարության նիստի ընթացքում ՀՀ բանապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել էր, որ «Սպայկա» բեռնափոխադրող ընկերությունում բռնկված հրդեհի հետևանքով օդի աղտոտվածության մակարդակի տվյալները ավելի ուշ կներկայացվեն հանրությանը:
Մայիսի 17-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում տեղատարափ անձրևների հետևանաքով սելավաջրերը վնասել են գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները: