Մարդիկ զզվել են սրանցից. սրանց պիտի վռնդենք. տրանսպորտի վիճակն ավելի խայտառակ է լինելու. Մանուկյան

168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի անդամ Մեսրոպ Մանուկյանն է։

Հարցազրույցում հնչեցրած հիմնական թեզերը՝ մեկ դիպաշարով․

  • Եթե Տիգրան Ավինյանն իր վրդովմունքի և բորբոքվելու մեջ անկեղծ է և հավատում է, որ ամեն տեղ պիտի արդարություն լինի, ուրեմն՝ առաջինը պիտի բորբոքվենք, թուք-մուր անենք ՔՊ-ին և իրենց, ժողովուրդը թքի ուղիղ իրենց երեսին, որովհետև Երևանի կառավարումն ամբողջությամբ ձախողել են իրենք և իրենց փայատեր «Հանրապետություն» կուսակցությունը։

Քաղաքացին երբևիցե չի հրաժարվել վճարելուց, քաղաքացին ասում է՝ դու չես իրականացնում ուղևորափոխադրում․ իրականացնում ես բեռնափոխադրում։ Դու խոստացել ես արժանապատիվ տրանսպորտ, բայց դրա փոխարեն՝ Երևանում 100-ից ավելի գազել կա, Երևանում դեռ Տարոն Մարգարյանի ժամանակ Չինաստանի կառավարության կողմից նվիրած հին ավտոբուսներն են շահագործում, Երևան քաղաքում շուրջ 500 շարժակազմի պակաս կա, նվազագույն թիվն եմ ասում, Երևանում 600-ից ավելի կանգառասրահ չկա, Երևանում փոսեր ու խրամատներ են։

Կարդացեք նաև

Այս պարագայում քաղաքացին առաջին հարցը տալիս, ասում է՝ եղբա՛յր, դու ստվերը վերացրե՞լ ես, որ մտել ես իմ գրպանը, դու կարողանո՞ւմ ես հաշվարկել՝ որքա՞ն է մի ուղևորափոխադրման ինքնարժեքը, թե՞ չես կարողանում։ Քաղաքային իշխանության և ամբողջ էս ՔՊ-ի մեջ 2 պաշտոնյա չկար, որ կարողանային ինքնարժեքի նույն թիվն ասել․ ամեն մեկը քնում էր՝ մի գին էր ասում։

Ես ավելի շուտ հակված եմ, որ իրենք թալանում են, քան թե՝ չի հավաքագրվում։

  • Առաջինն արձանագրում ենք, որ գործ ունենք դիլետանտների խմբակի հետ, ոչ մեկը տեղում չէ, ուղղակի տեղում չէ։

Եթե, չտա Աստված՝ սրանք վերարտադրվեն, Երևանի վիճակն ավելի ու ավելի ծանրանալու է, տրանսպորտի վիճակն ավելի խայտառակություն է լինելու․ առաջին 2 տարին միջնաժամկետ ծախսերի ծրագրով ո ՛չ մի ավտոբուս պլանավորված չէ, որ գնեն, ո՛չ մի, 0։ Որ նիստերի ժամանակ ինչ-որ կապիկություն են անում, որ՝ պլանավորել ենք ավտոբուս առնել, սո՛ւտ են խոսում․ բյուջեն մենք հաստատել ենք՝ ավտոբուս առնելու վերաբերյալ, ո՛չ մի գումար հատկացված չէ։

  • Վարորդներին իրենք վերաբերվում են՝ որպես ստրուկներ։ Հիմա էլ էդ հերիք չէ, վարորդներին մղում են կռիվ անելու։ Այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա․ եթե վարորդը սկսում է ներվայնանալ, ջղայնանալ․․․ էդ վիճակով խեղճ վարորդները ո՞նց են սկսելու ավտոբուս վարել։

Մարդը մտնում, ասում է՝ կանգնելու տեղ չկա, տո քե՛զ էլ, Ավինյանի՛ն էլ, ՔՊ-ի՛ն էլ․ վերջին խոսքերն ասում է։ Իրենք դրդում են, որպեսզի վարորդը դառնա հանցագո՞րծ, վտանգի՞ մեր քաղաքացիների կյանքը։

6 միլիարդ դրամ փոշիացել է․ դրա համար պատասխանատվություն կրող չկա, իսկ նորմալ պետությունում կկանչեին-կասեին՝ եկեք պատասխան տվեք սրա համար։

  • 4․9 միլիարդ դրամ ծախսել են կանաչապատման, կանաչ գոտիների ստեղծման ու մյուսի հետ կապված։ 13 միլիոն դոլար։ 5000 հատ ծառ են տնկել էս մարդիկ։ Ասում եմ՝ բա ո՞ւր է փողի մյուս մասը, ասում է՝ 300.000 հատ ծաղիկ ենք տնկել, ասում եմ՝ ո՞ւր է ծաղիկ, ասում է՝ ձմեռն եկել է, չկա, ասում է՝ չգիտեմ, 40-50.000 թուփ են տնկել․․․ էդ թուփը աճեր ձեր գլխին, չի՛ կարելի, էլի, վերջապես։
  • Ոչ թե ավազն ու աղն է քանդել ասֆալտը (իրենք դա էլ չեն կարողանում հասկանալ․ ուզում եմ մի բուռ ավազ ու աղ տանեմ հաջորդ ավագանու նիստին, լցնեմ, տեսնեմ՝ իրենք կքայքայվե՞ն՝ պրծնենք) հասկանում եք… ավազն ու աղը որ լցնում ես, ձյունը երբ եկավ, հալվում, ջուր է դառնում, էդ կարերից-անցքերից լցվում ասֆալտի տակը, հետո մինուսը լինում է, ուռում, տրաքում է ասֆալտը։

Էնքան հիմար մտքեր են արտահայտում, ասում է՝ նախկինների կառուցած ասֆալտն էր, այսինքն՝ 8 տարի առաջվա կառուցած ասֆալտը 8 տարի դիմացել է, 8 տարի․․․  Տարո՛ն Մարգարյան, հազար օղորմի քո նախնիներին, այնպիսի ասֆալտ ես սարքել, 8 տարի դիմացել է։

Հիմի քանդվել է, մենք մեղավոր չենք։ Բա դուք ասֆալտչիկ էիք, ասֆալտի բրենդ էիք ծախում ժողովրդի վրա։ Չկա որակի վերահսկողություն։

  • Ընդհանուր, Նիկոլ Փաշինյանի ստեղծած համակարգն ինքն արդեն փտել է, փտել է մեջից, ու քանի որ մի քիչ իրենց փողն ավելացել է, շատացել է, մրցավազք կա, թե ով ավելի շատ փող կունենա, ով իրեն ավելի լավ շոր կառնի, ով, չգիտեմ, ավելի լավ գինի կխմի և նմանատիպ բաներ։ Ընդհանուր, կոռումպացված, հովանավորչական կառույց։
  • Հավաքական ընդդիմությունն ունի անելիք։ Ունի աշխատանք, որ պիտի անի, ամեն մարդ իր խրամատում իր աշխատանքը պիտի կատարի։

Հնարավորությունը ունի՞ ընդդիմությունը սրանց վռնդելու․ այո՛, ունի։ Կկարողանա՞, պիտի աշխատենք։ Եթե չաշխատենք՝ մեղավորը բոլորս ենք։

Ես տեսնում եմ, որ մարդիկ զզվել են սրանցից։ Ես տեսնում եմ, որ իշխանությունը թուրքի պահած իշխանություն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930