Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի փետրվարին արձանագրվել է երկրից 6.5 միլիարդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տվյալների համաձայն՝ վերջին 12 ամսում ընդհանուր արտահոսքը կազմել է 21.4 միլիարդ դոլար, իսկ վերջին 30 ամսում՝ 36.4 միլիարդ դոլար։

Թուրքական մամուլում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ արտահոսքը գրանցվել է ԱՄՆ-Իսրայել-Իրան բախումներից առաջ։

Միևնույն ժամանակ, վերջին 1 տարում գրանցված 35.5 միլիարդ դոլարի ընթացիկ հաշվի դեֆիցիտի ֆոնին Թուրքիայում ֆինանսավորման ընդհանուր պահանջը հասել է մոտ 57 միլիարդ դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930