Կոնվենցիաներով պաշտպանված, իրականում՝ մոռացված մայրեր ու երեխաներ. Անուշ Պողոսյան

«Այսօր բերման են ենթարկվել երկու կին քաղաքական գործիչներ, որոնք ունեն նորածին և մանկահասակ երեխաներ»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։

«Կոնվենցիաներով պաշտպանված, իրականում՝ մոռացված մայրեր ու երեխաներ» վերնագրով գրառման մեջ Պողոսյանը շարունակում է.

«Այս իրավիճակը միայն քաղաքական չէ․ սա նաև մարդու իրավունքների, երեխայի շահի և մոր առողջության հարց է։

Նորածնի և փոքրահասակ երեխայի դեպքում մորից բաժանելը ունի ոչ միայն սոցիալական, այլ նաև առողջապահական հետևանքներ՝ կերակրման խախտում, հոգեբանական սթրես, երեխայի խնամքի խաթարում։ Սրանք այն նույն խնդիրներն են, որոնց մասին տարիներ շարունակ խոսում էին «կանանց իրավունքների պաշտպան» և «երեխաների շահերի ջատագով» կոչվող կազմակերպությունները։

Բայց այսօր լռություն է։

Լռում են նրանք, ովքեր մշտապես բարձրաձայնում էին մայրական կաթի կարևորությունը, երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը, կնոջ իրավունքների պաշտպանությունը։

Ինչու՞

Որովհետև այս դեպքը դուրս է իրենց «ֆինանսավորվող օրակարգից»։

Սա ամենամեծ խնդիրն է․ իրավունքները դառնում են ընտրովի։

Երբ կա դրամաշնորհ՝ կա պայքար։

Երբ չկա դրամաշնորհ՝ չկա նաև «իրավունքների պաշտպանություն»։

Իսկ իրավունքները չեն կարող լինել ընտրովի։

Երեխայի շահը չի կարող կախված լինել քաղաքական դիրքից։

Կնոջ իրավունքները չեն կարող պայմանավորված լինել նրանով՝ նա իշխանությանն է մոտ, թե ընդդիմադիր։

Եթե այսօր լռում եք, ապա վաղը այլևս բարոյական իրավունք չեք ունենալու խոսելու որևէ երեխայի կամ կնոջ իրավունքների մասին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930