Օգոստոսի 27-ին, ժամը 15.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսեն փողոցի թիվ 6 շենքի 52-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ոստիկանը օրենք է խախտում, երբ հենց հիմա շփվում է իմ հետ փորով»,- ոստիկաններին դիմելով՝ դժգոհել է ակտիվիստը: Նրան ոգեւորել է ընկերուհին` «Լուս, ջաաա‘ն, ցավդ տանեմ, իրանք չեն կարա»:
Պաշտպանի աշխատակազմի միջոցներով օգոստոսի 5-ից Հայաստանի 5 մաքսատներում և անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ:
Օգոստոսի 27-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամբաստանյալ Խ. Պողոսյանը խնդրեց հիմք չընդունել իր զոքանչի՝ Կարինե Էլչակյանի ցուցմունքները. ըստ ամբաստանյալի՝ վերջինիս հետ նախօրոք պայմանավորվել էին ասելիքի մասին:
5-ամյա Լիզային շտապ բուժ. օգնություն է անհրաժեշտ: Երեխայի մոտ հայտնաբերվել է չարորակ ուռուցք:
«Մինչ օրս Արգիշտի Կիվիրյանին դատաբժշկի ուղեգիր չի տրվել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանն ասաց ակտիվիստի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Օգոստոսի 26-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Շահամիրյանների փողոցի 9 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ հիմնարկություններից մեկի անվտանգության աշխատակիցները խմած հարձակվել են մարդկանց վրա, հայհոյել և 3 անգամ կրակել:
ՀՀ ոստիկանության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիների ձեռնարկած ակցիան շարունակվում է: Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանոթյան գնդապետ Վալերի Օսիպյանը հերքել է այն տեղեկությունը, թե օրեր առաջ Կոմիտաս 5 հասցեում ոստիկաններից մեկը փորձել է համբուրել ակցիայի մասնակից ակտիվիստ մի աղջկա պարանոցը:
Լ. Ավետիսյանն ասաց, որ գործի քննության ընթացքում այդպես էլ պարզ չի դարձել` Պարույր Հայրիկյանին սպանելու պատվեր տալով Վարդան Սեդակյանն ի՞նչ խնդիր էր լուծելու:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության մասին, որի հետևանքներից մեկն է ԲՈՒՀ-երում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
168.am-ը քիչ առաջ ահազանգ է ստացել Շենգավիթ համայնքի Շիրակի 45 հասցեի բնակիչներից, որ ջրի աղտոտվածության պատճառով երեխաներ են տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց:
Որոշ ակտիվիստներ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, շարժվել են Կոմիտասի պողոտայի երթևեկելի գոտի և խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը:
Երեկ՝ օգոտսոսի 26-ի գիշերը Շահամիրյան փողոցում , «Գրանդ քենդի» ընկերության մոտ թեժ ծեծկռտուք է եղել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մինչ այժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար:
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «ՀՀ ոստիկանություն, այ քեզ սեռագարություն»: Մասնակիցների ձեռքերին կային տարբեր գրությամբ պաստառներ. «Հանցագործություններ հովանավորող ոստիկանը հանցագործ է», «Միլիցա ես դարձել, որ ի՞նչ անես», «Հերիք է լպստեք օլիգարխի կոշիկները» և այլ բովանդակությամբ պաստառներ:
Այս պահին ՀՀ ոստիկանության շենքի դիմացի մայթին հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում օգոստոսի 24-ին Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների վերաբերյալ:
Միքայել Տոնոյանի նկատմամբ բռնարարքից հետո ոստիկանությունը ոչ թե անհապաղ սկսեց կատարել օպերատիվ աշխատանքներ` բռնարարք կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ, այլ ոստիկանություն են բերում Միքայել Տոնոյանին, ով տվյալ պահին փաստացի տուժողն էր:
Նշանակվել է դատանյութաբանական փորձաքննություն:
Գիտեք, որ Հայաստանում գործում է մի հիմնադրամ՝ «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի լավագույն 10 բուհերում սովորող հայ ուսանողներին: Ամեն տարի նրանց հետ էլ եմ հանդիպում: Այս տարի մի քանի շաբաթ առաջ եմ հանդիպել: Փայլուն երիտասարդներ են:
«Ինչո՞ւ նստացույց-վերջնագիր չէին ներկայացնում, ինչպես քաղաքապետարանի մոտ…Ես հիշում եմ, երբ սկսեցին շուկայի հետ կապված առաջին բողոքի ակցիաները, լրագրողներն ավելի շատ էին, քան ցուցարարները: Պասիվության ու «եռանդի» մասին էլ չեմ խոսում…Ինչո՞ւ…
Ակցիան շարունակվելու է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, սակայն դրանից հետո էլ վիրահատության ուղեգրված բոլոր քաղաքացիները կսպասարկվեն անվճար: Համաբուժարանների տնօրեններին Երևանի քաղաքապետի անունից հանձնարարվել է նաև նոր ուսումնական տարվա նախօրյակին դպրոցական բուժկետերն ապահովել առաջին անհրաժեշտության դեղորայքով և սարքավորումներով:
Օգոստոսի 26-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Ըստ Վ. Սեդրակյանի պաշտպանի, քննությունը չի պարզել նաև՝ ում և ինչի համար էր ձեռնտու Պ. Հայրիկյանի վրա հարձակումը: «Նախանձելու բան էլ չկա, Սեդրակյանը որ նախանձեր, 48 տոկոս ձայն ունեցող թեկնածուին կնախանձեր»
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժին 2013 թվականի օգոստոսի 24-ին քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելիս արձանագրված դեպքի վերաբերյալ նյութերը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սկսել է սահամանամերձ Սյունիքի մարզից:
Ես զգացի, որ ինձ հետևում են 3 անձնավորություն, որոնցից մեկը սպորտային կազմվածքով տղամարդ էր: Մոտեցան ինձ, սկսեցին մեղադրել նրա համար, որ ես ինչ-որ խնդիրներ եմ ստեղծում իրենց հայրիկների համար: Ես նրանց ասացի` «նախ ներկայացեք, երկրորդը` դուք սխալվում եք», ինձ ասացին` «հանկարծ էլ ձեզ չտեսնենք քաղաքապետարանի դիմաց», ես նորից փորձեցի հասկանալ` ինչումն է բանը, և զգացի, որ հետևից հարված եմ ստանում, երբ շուռ եկա, բարձրացա, նրանք արդեն փախել էին
Կոմիտասի 5 հասցեում շինարարություն է իրականացնում «Լիբեր» ՍՊԸ-ն, որի սեփականատերը պարսկահայ Էդվարդ Քեշիշ Աբրահամն է:
Ընտանեկան բռնության հերթական դեպքն է արձանագրվել Արարատի մարզի Մխչյան գյուղում։ 57-ամյա Մարտին Կուրղինյանը մեղադրվում է հարսին ծեծելու մեջ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ ժամը 13:30-ի սահմաններում 58-ամյա Սաշիկ Ղազարյանը իր կողմից վարած Nissan Patrol մակնիշի 51 ՕՕ 013 համարանիշի ավտոմեքենայով Տաթև գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին շրջադարձ կատարելու ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել Տաթևի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհի վրա ու վրաեթրի ենթարկել Իտալիայի քաղաքացի, 67-ամյա Ֆրանկա Մակկիին: