
«Նա կամ սովից ու ցրտից է մեռել, կամ էլ կորել է ու գազանները հոշոտել են». տղամարդը Նահապետավանի բնակիչ չէ. ԳԱԼԱ

Շիրակի մարզի Նահապետավան համայնքում հայտնաբերված հոշոտված տղամարդու ինքնությունն առայժմ պարզված չէ:
Նահապետավանի համայնքի ղեկավար Գոռ Պետրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ տղամարդը Նահապետավան համայնքի բնակիչ չէ եւ դիակը գտած հովիվները նրան չեն ճանաչում:
«Տղամարդը տարիքով է, ենթադրում ենք, որ էլի հովիվ է եղել, դա ինչքան հասկացանք նոր դեպք չէ, այսինքն վաղուցվա կորած է եղել, հավանաբար աշնանը: Կամ սովից է մահացել, կամ ցրտից , հետո էլ գայլերը հոշոտել են, կամ էլ կորել է մարդը «յայլաներում», բայց սովորաբար այդտեղ հովիվներն են լինում՝ հոտ ու նախիր են տանում: Չգիտենք առայժմ միայն ենթադրություններ են, ոստիկանները զբաղվում են գործով»:
Մանրամասներն` այստեղ