Հոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 ° C, գետնի մակերևույթին` մինչև -1…-2°C:
Մեղադրողը տեղեկացրել էր դատարանին, որ ինքն ազատվել է դատախազության համակարգից, ուստի չի կարող պաշտպանել մեղադրանքը: Հոկտեմբերի 11-ի դատական նիստին ակնկալվում է նոր մեղադրողի մասնակցությունը:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Շնորհակալ եմ ….մենք շնորհակալ ենք Ամերիկայի արդարադատության համակարգին, որտեղ արդարությունը միշտ հաղթում է: Արդարությունը այժմ էլ հաղթեց, ու ուրախ եմ, որ նա վերադարձավ իր ընկերների ու ընտանիքի մոտ»
200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմանց հավաքվել և իրենց բողոքի ակցիան են անում՝ կապված խաղողի մթերման խնդրի հետ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4539 փորձանմուշ:
Մարգար Օհանյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականի օգոստոսից, նա 6 տարվա ազատազրկման էր դատապարտված առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի կարգագրությամբ ստեղծված աշխատանքային խումբը հաստատել է Հայաստանի շուկայում ծխախոտի գնի բարձրացման մասին տեղեկությանը՝ 1 տուփ սիգարետի համար արձանագրելով 25-30 դրամի թանկացում։
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
Հոկտեմբերի 14-ից Ագարակ գյուղի վարչական տարածքում գործարկվելու է երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքը
Սույն թվականի հոկտեմբերի 8 – 9-ըԵրևանում տեղի կունենա Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը:
Խորհրդարանի կուլիսներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանը. ամենայն հավանականությամբ, Իշխան Զաքարյանին կվերաառաջադրի նույն պաշտոնում, ինչքան էլ որ դա ոմանց դուր չգա։
Նախաքննությունը շարունակվում է:
Մեր աղբյուրները պնդում են, որ Հարությունյանն այս օրերին բավական անտրամադիր Է. նախ՝ կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկել Է իր վրա, բացի այդ՝ կորցրեց դատարանի ցմահ նախագահ լինելու հնարավորությունը։
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ հայտարարել էր ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մտադրության մասին։
Հոկտեմբերի 8-ին, ժամը 04.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ-Հայկավան միջհամայնքային ավտոճանապարհին` կամրջի մոտակայքում. այրվում է ավտոմեքենա:
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր քննիչի կայացրած երեք որոշումները:
Ըստ էության, համալիր փորձաքննության եզրակացությունից պետք է հետեւություն անել այն, որ եթե արյուն ներարկվեր, հնարավոր է, որ անձը ողջ մնար:
Կատարվում է քննություն:
Չնայած բազմաթիվ բողոք-ակցիաներին, Փակ շուկան վերակառուցվեց և այսօր տեղի է ունեցել շուկայի վերաբացումը: Կառույցի սկզբնամասում վաճառվում է գյուղմթերք, իսկ ներսում գործում է մեծ սուպերմարկետ:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևանի Իսրայել Օրու փողոցի թիվ 1 տան մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է փայտե սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի վատառողջ մարմնեղ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Որ մի գյուղում ջուր չլինի, գազ չլինի, ո՞նց պետք ա լինի էդ գյուղացու կյանքը… Շան օրի, մի կերպ ապրում ենք: Արդեն յոլա էլ չենք գնում, համարյա գոյատևում ենք»,- ասում է Համբարձում պապն ու հավելում, որ իրենք գոնե սովետի տարիներին մի քիչ բան տեսան: Իսկ թոռներն ամեն ինչից են զուրկ:
«Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղին առաջին անգամ մասնակցում էր ՀՀ ոստիկանության թիմը:
Վարուժան Մարդանյանը, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հղի կնոջ մահը:
Տասնամյակների ընթացքում տարբեր կառույցներ են առաջարկվել թանգարանի տեղակայման համար, սակայն մինչ օրս դրանցից և ոչ մեկն իրականություն չի դարձել:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «Մերսեդես-Բենց S 420» մակնիշի ավտոմեքենաներ:
Սակայն, ավելորդ չէ նաև նշել, որ մինչ օրս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումներից կայքում հրապարակվել են միայն 2-ը, այն էլ` սահմանված ժամկետի խախտմամբ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել պատանուն և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Նրանք համոզված են, որ մինչ ծննդաբերելը Լիլիթը որեւէ խնդիր չի ունեցել, նաեւ կեսարյան հատման անհրաժեշտություն չի եղել, բայց բժիշկները որոշել են գնալ այդ քայլին, անզգայնացրել են Լիլիթին, որից հետո նա կոմայի մեջ է հայտնվել: