Դժվար է ոսկեղենիկ հայերենով արտահայտել այն զգացումները, որ առաջանում են, երբ «Հայրենասիրությանդ փաստաթուղթը» տրվում է մի վայրում, որի ղեկավարի համար Հայրենիքը սկսվում ու ավարտվում է սեփական եղունգների գույնով: … Մի աղջնակի համար, որը մինչ օրս, թերևս, զարմացած է, թե ինչպես է հայտնվել Արաբկիրի անձնագրային բաժանմունքում, սկսվում են հեռախոսազանգերը: Մեկը՝ մեկից հետաքրքիր ու ավելի բարձր պաշտոնյաների կողմից: Աղջիկը ջանացել էր գտնել բոլոր հնարավոր ընդհանուր ծանոթներին: Բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, ընդհանուր ընկերներ…
Բուժհիմնարկների կողմից մինչև այժմ պատշաճ չի իրականացվում բուժպարագաների և բժշկական թափոնների ոչնչացումը:
Վթարի հետևանքով մահացել է Արթիկ քաղաքի բնակիչ` 27-ամյա Արմեն Դարբինյանը, ով վարել է «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան , իսկ վիրավորներն են` «ՎԱԶ 21015»-ի վարորդ, Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 42-ամյա Հովհաննես Գևորգյանը և նրա ուղևոր` նույն գյուղի բնակիչ 32-ամյա Լուսինե Ղամբարյանը:
Նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան այնպես էր վնասվել, որ վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները:
Հայցվորը պահանջում է վերցնել Փաստաբանների խորհրդի որոշումը և ճանաչել ուսումնական դասընթացներին մասնակցելու իրավունքը:
Լոռու մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 77 շենքում գործող «Դուբայ» խանութի դիմաց բախվել են «Կիա» մակնիշի Լ 1591 համարանիշի և «ԲՄՎ 318» մակնիշի 33 ՏV 508 համարանիշի ավտոմեքենաները:
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և նրա կինը՝ Լիբբի Հեֆերնն ընդունելություն էին կազմակերպել «Արվեստը դեսպանատներում» ծրագրի շրջանակներում՝ դեսպանի նստավայրում բացված ցուցահանդեսը ներկայացնելու նպատակով:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, 2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում գրանցվել է հանցագործությունների 12 840 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գրանցված հանցագործությունների քանակը նվազել է 769-ով կամ 5.6%-ով։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, կայացել է Ա. Փ.-ի, Ծ. Բ-ի և Կ. Գ-ի գործով դատաքննությունը:
Կարելի է ենթադրել, որ Թունյանին ոչ թե հարցաքննել են, ինչի դեպքում նրան անպայման պետք է որևէ կարգավիճակ տրվեր, այլ պարզապես բացատրություն են վերցրել, քանի որ այսպես թե այնպես նրա ղեկավարած վարչությունն անմիջական կապ է ունեցել նույն գոմեշի մսի գնման փաստաթղթերի ձևակերպման հետ:
Հայկանուշ Միքայելյանի նախկին հարսները՝ Մարիամ Գևորգյանը և Մելինե Բայաթյանը, ոստիկանությանը պատմել էին, թե Սանկտ-Պետերբուրգում ինչպիսի խոշտանգումների են ենթարկվել Դավիթ Զիրոյանի և սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի կողմից:
Էլյա Հովհաննիսյանը նաև հաշվարկել է՝ ով էլ դառնա Հայաստանի նախագահ, 2016 թվականին մեր երկիրը հասնելու է իր ծաղկունքի գագաթնակետին։
Քիչ առաջ hայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում տեղի ունեցավ Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիևի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին:
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կրկին խնդիրներ ունի օրենքի հետ: 63-ամյա դերասանը ընկել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, երբ հարբած վիճակում վարելիս է եղել իր մոտոցիկլետը: Բարեբախտաբար այդ պատահարից ոչ ոք չի տուժել:
«Թուրքերը բութ գործիք էին, իսկ գերմանացի սպաները թալանում էին վանքերի գրադարաններն ու ձեռագրատները: Այդ է պատճառը, որ այսօր Գերմանիայի անգամ ամենահետին գյուղաքաղաքի գրադարանում հայկական ձեռագրեր կան»:
Էդգար Նիկոյանը ասաց, որ մինչ դեպքի օրը ինքը չի ճանաչել Դիանա Նավոյանին և չի իմացել, որ Վահե Ավետյանը նման մարդու է ճանաչում:
Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները» միջազգային համաժողովը:
Էդգար Նիկոյանը նաև ասաց, որ զուտ մատուցողի ագրեսիան էր պատճառը, որ ինքը Վահե Ավետյանի դուրս գալուց հետո դուրս եկավ համալիրի ներսից:
Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հարցին պատասխանելով՝ Էդգար Նիկոյանը նշեց, որ դեպքի օրը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տարբեր միջոցառումներ էին անցկացվում, հնարավոր է` եղել է տեսանկարահանում:
«Նրանցից դրսում հավաքվածներից նկատել եմ Գարիկին, Բաբլոյանին, Նորայրին»,- ասաց Էդգար Նիկոյանը:
ՀՀ զինված ուժերում տասը տարի ծառայելով՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկացել է վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր է ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը:
Գաղտնիք չէ, որ դիպլոմ ասվածը մենք՝ հայերս, միշտ ավելի բարձր ենք գնահատել, քան բուն կրթությունը։ Սակայն դիպլոմ ունենալու և կենսագրության կրթության հատվածը «սրբագրելու» անհրաժեշտությունը երբեմն ավելի սուր զգացվում է հասուն տարիքում։ Մանավանդ, երբ մարդը պաշտոն ունի կամ ցանկանում է պաշտոն ստանալ։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Արշակյանը, ազատվելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնից:
Հայտնի «փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանն այժմ գտնվում է Փանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնում և պատրաստվում է վիրահատության:
Մրցույթի հայտարարման ժամկետները դեռևս պարզ չեն, ուստի մրցույթի հայտարարման մասին բնապահպանության նախարարությունը լրացուցիչ կհայտարարի:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև 2012 թ. դեկտեմբերի 1-ի և 2-ի ոչ աշխատանքային օրերին:
Ժամը 17:30 սահմաներում, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 21-ամյա Ռաֆիկ Մովսիսյանը, վարելով «ԲՄՎ 520» մակնիշի 20 ՕՍ 784 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:
Մրցույթի օրը մենք բոլորս տեսանք, որ իսկապես տվյալ թեկնածուն ոչ մի ձևով չէր համապատասխանում «Խոսրովի արգելոցին», և շատ ճիշտ որոշում կայացրեց, որ ինքնակամ հրաժարվեց զբաղեցնել այդ պաշտոնը:
Հյուսիսային պողոտայում տեղադրվել է ինտերակտիվ էկրան, որը հնարավորություն է տալիս տեսնել Երևանը եռաչափ (3D) պատկերված և տեղեկանալ մայրաքաղաքի մշակութային անցուդարձին:
Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը 10-ամյա Արմեն Խաչատրյանն էր՝ Ներքին Սասնաշեն գյուղից: