«Սրան շան տեղ չդնեք». հերթական աղմկահարույց պատմությունը դպրոցում «Ժողովուրդ»
«Դպրոցներում աղմկահարույց պատմությունները չեն դադարում կրկնվել»,- գրում է: «Ժողովուրդ» թերթը, որի տեղեկություններով՝ այս անգամ իրավիճակը թեժացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 91 դպրոցում, որտեղ աշակերտի ծնողը ուսուցիչների հետ վեճերից հետո, որոշել է տեղափոխել երեխային այլ դպրոց: Դպրոցի տնօրինությունն էլ իր հերթին է դժգոհում, թե հոգնել է ծնողի բողոքներից ու այդ քաշքշուկից:
«Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց աշակերտի մայրը, մի քանի շաբաթ առաջ, 6-րդ դասարանի ռուսերենի ուսուցչուհին ոտքով հարվածել է իր երեխային. «Ռուսերենի ուսուցիչ տիկին Էդուարդովնան, երեխայի ոտքը մի քիչ իր նստատեղից այն կողմ է եղել, քացով հարվածել է ծնկից ներքև, թե՝ ոտքդ քաշի սեղանի մեջ»:
Իսկ երբ Սարգիսը մի քանի օր առողջական խնդիրների պատճառով չէր հաճախում դպրոց, և առողջանալուց հետո հենց գնաց, դասարանի դասղեկ Նունե Լալայանը, բոլոր աշակերտների ներկայությամբ հայտարարեց. «Դու երես ունես, որ եկել ես»: Ապա դասընկերների ներկայությամբ բղավեց, թե սրան «շան տեղ չդնեք»»,–գրում է թերթը»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։