
Կիևյան փողոցում «Միթսուբիշի Պաջերո»-ն բախվել է «ՎԱԶ-21014» -ին

Մայիսի 13-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 34AO003 պետհամարանիշի և «ՎԱԶ-21014» մակնիշի 34DP645 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ 1977թ. ծնված Հ. Բ. ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Բ.-ին, ով տեղափոխվել է ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Արտակարգ իրավիճակների նախարարություն