Գագիկ Շամշյանը shamshyan.com կայքում տեղադրել է տեսանյութը, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը հայհոյում և սպառնում իրեն։
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը առրագաչափ սարքերի վերաբերյալ գրավոր հարցեր է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Մանկավարժական համալսարանի դասերն արդեն 10 օր է՝ ուղեկցվում են աղմուկով: Ըստ «Ա1+»-ի՝ համալսարանի հարևանությամբ «Լավանդա» դեղատունը շինարարություն է իրականացնում, ինչը մեծ աղմուլ է առաջացնում:
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով:
Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմամակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բ. Շ.-ի գործով դատաքննությունը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, դեկտեմբերի 3-ին տեղի կունենա «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստը:
Ոստիկանությունը դարանակալում և հետապնդում է հանցագործներին, մի քանի անգամ կանգնելու զգուշացումներ է տալիս: Ավտոմեքենայում եղել են 3 հոգի, որոնցից 2-ը վթարից հետո դիմում է փախուստի, իսկ մեկին հաջողվում է վնասազերծել:
«Խոսրովի արգելոցի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Գաբրիել Պողոսյանը չի համապատասխանում այդ պաշտոնին ստանձնելու համար անհրաժեշտ որևէ պայմանի:
Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի նոյեմբերի 16-ի որոշման:
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ։
Գործում այժմ ներգրավված են նախկին մարզպետը, գյուղապետը և մեկ շինարար: Վերջինս պարտավոր է բյուջե վճարումներ կատարել` 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի ունեցավ Երևանի Աբովյան 4 հասցեում «Միլանո» խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով հերթական նախնական դատական նիստը:
«Իրենք ուզում էին Նոնոյին անցկացնել, և քանի որ միայն Նոնոն չէր կարող գրանցվել, արհեստականորեն գրանցեցին ևս երկու հոգու, իսկ մրցույթին ներկայացավ մեկ հոգի: Դա մշակված սցենար էր»:
Գործում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով, ՍԴ-ի բոլոր 9 անդամների համաձայնությամբ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, դատարանի դահլիճում ընդունվեց որոշում` առանց քննություն սկսելու կարճել գործի վարույթը:
Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստ չի կարող տեղի ունենալ:
«Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանի խոսքով՝ տեղական շուկայում հավի մսի թանկացման միտումներ կան:
«Այս տարի, իմ կարծիքով, շուկայում աժիոտաժ չի լինի, տեղական արտադրողները, իմ կարծիքով, կապահովեն պահանջարկը, ներկրում չի լինի»,- ասաց «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրենը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Հանրապետության հրապարակի «Արարատ» ռեստորանային համալիրի կամարի տակ լուսանկարել է «Մերսեդես» մակնիշի 005 DD 05 համարանիշի ավտոմեքենան, որի մոտ կանգնած է եղել պատգամավորը՝ ինչ-որ անձի հետ:
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու, և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է բողոքներ ստանալ` կապված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետ:
Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական որոշ մթերքների իրացման խնդիր կա: Կաղամբ, ծաղկակաղամբ, կարտոֆիլ` սրանք այն գյուղմթերքներն են, որոնք շատ քիչ են արտահանվում, ինչի արդյունքում առաջացանում է բերքի լճացում:
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է «Էրեբունի-2» վճարային ծառայության վճարող-տեսուչ Ա. Վարդանյանի մասով նախաքննությունը: Նրա վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունից: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական […]
Հայտնի երգչուհի Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի՝ Կողբացի 42 հասցեում գտնվող բնակարանը, արդեն մի քանի օր է ողողվում է ջրով։ Նույն տեղից հոսող ջուրը թափվում է նաև նկարիչ ճարտարապետ Վան Խաչատուրի արվեստանոց-թանգարան՝ փչացնելով նկրաներն ու քանդակները։
Հիշեցնենք, որ գյուղի մանկապարտեզի աշխատանքները դադարեցվել էին մանկապարտեզի սաների մոտ գրանցված սննդային թունավորման պատճառով:
Վ. Խաչիկյանը հրաժարվել է, որպեսզի դռնփակ դատական նիստը կայանա իր մասնակցությամբ:
Միաժամանակ մեզ հետ զրույցում այսօր Անահիտ Հայթայանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ՝ թունավորման պատճառը դպրոցի ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքն է եղել: