Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Վորլիքին:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Էմիլ Բուդաղյանի այն հայտարարությանը, թե դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն է զանգել Բուդաղյան եղբայրներին և կանչել Ս. Խաչատրյանի տուն, ասաց, թե դեպքի օրվա հեռախոսազանգերի վերծանումները վկայում են այն մասին, որ Զազանդ Նիկողոսյանը դեպքի օրը ոչ Ավետիք, ոչ էլ Արտակ Բուդաղյաններին չի զանգահարել:
Արմեն Հարությունյանը հերքեց Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի այն հայտարարությունը, 2e իր տղաներին կրակել են թիկունից: Ըստ նրա՝ նշանակված համալիր փորձաքննության եզրակացություններով հիմնավորվել է, որ Բուդաղյան եղբայրների վրա առկա վնասվածքները թիկունքից չեն եղել:
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների հարցը: ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված է երկու թեկնածու՝ Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի և Արդարադատության խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 31 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեկ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Հայգեր» մակնիշի ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկայի» սեփականատերը չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Ալեքսանյանը:
Սեպտեմբեր 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ալավերդի-Ախթալա ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Լ-200» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պարզվել է, որ Բագրատ Ն.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1996 թ. ծնված Աշոտ Ե.-ն:
Չարենցի փողոցի 59 և 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժվել է:
Պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ 28-ամյա Վահան Մինասյանը, ВАЗ 2106 մակնիշի 23 ԼՏ 548 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 34-ամյա Գագիկ Պապիկյանը, իսկ ВАЗ 2106 մակնիշի 34 TՍ 307 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ , 48-ամյա Գարեգին Սուքիասյանը:
Հայաստանի իշխանությունների հանցագործ ղեկավարման արդյունքում սասանվել են մեր պետության հիմքերը, այլասերվել են հոգևոր և մշակութային արժեքները:
Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու և թիկնապահի գործողությունները որպես անհրաժեշտ պաշտպանություն որակելով ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով` հանցավոր վարչախումբը և նրա պարագլուխը հերթական անգամ ցույց տվեցին իրենց դեմքն ու գործելաոճը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղի մի տնից գողություն է կատարվել:
Արյունահոսության պատճառով առաջացել էին արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որոնք հանգեցրել էին աղիքների մեռուկացման, վիրահատության շնորհիվ արյունահոսությունը դադարել էր, սակայն 2-3 ժամ անց հիվանդը վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով, մահացել էր:
Խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում Անկախության 22-ամյակի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազային ժողով։
Սեպտեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Հ. Հովսեփյան փողոցում գտնվող շինության հետևի ճաղերի մոտ զինամթերք է թողել:
«Զորավարի» ծննդյան տոնակատարությունը տեղի է ունեցել Սևանի ափին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների 6-րդ փողոցում:
Նախաքննությունը շարունակվում է:
Մեղադրյալներ Արմեն Ավագյանի, Բագրատ Արիկյանցի, Յուրա Մուշկիդյանովի և Արմեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, Վայոց Ձորի մարզային վարչությունների և Եղեգնաձորի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արտյոմ Ն.-ին` իր «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1985 թ. ծնված Արման Ե.-ին ու 1978 թ. ծնված Հայրապետ Ա.-ին:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորված անասնակեր:
Ջրահեղձության հիմնական պատճառներն են լողալ չիմանալը, գինովցած կամ ուշ երեկոյան ծովում լողալը, անվտանգության կանոններին և սպասվելիք փոթորկի նախազգուշացումներին չհետևելը:
Սեպտեմբերի 9-ից 10-ը որոշ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել Ծովինար Միքայելյանի անվամբ` «Խնդրում եմ օգնել բակում խաղալու ժամանակ առևանգված դստերս» վերտառությամբ հոդվածների տեսքով, որոնցում նշված էր, որ ս/թ փետրվարի 25-ին Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցում խաղալու ժամանակ իր դստերը` Սուսաննա Թիֆիլյանին, առևանգել են:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էմիլ Բուդաղյանը շեշտեց, որ ինքը իր միջոցներով հարցեր չի լուծի, կբողոքարկեն որոշումները, եթե այստեղ հաջողության չհասնեն, կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ինձ զանգել ասել են, որ նման տեղեկություն է տարածվել, մտա նայեցի ու անակնկալի եկա: Լավ, սուտը, որ ասվում է, գոնե մի քիչ ճշմարտությանը մոտ պետք է լինի: Այդ ամբողջ գրածի միակ ճշմարտությունը այն է, որ ես Մոսկվայում եմ:
Քաղաքացիները պարոն Կիրենկոյին իրենց դժգոհությունը գրավոր նամակով փոխանցեցին եւ խնդրեցին ուղարկել Բրյուսել՝ տեղեկացնելու, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ՀՀ նախագահն ընդունել է միայնակ, եւ այդ որոշումը Հայաստանի ժողովրդի որոշումը չէ: