Polymarket-ը նշել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի ֆավորիտին
Polymarket FC վիճակագրական հարթակը թարմացրել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգաի 2025/2026 մրցաշրջանի հաղթողի կանխատեսումը՝ կիսաեզրափակիչ փուլից հետո։
Աղբյուրի գնահատմամբ՝ գլխավոր ֆավորիտը «Պարի Սեն-Ժերմենն» է, որը կարող է երկրորդ անգամ անընդմեջ նվաճել մրցաշարի գավաթը։
Polymarket FC-ի՝ մայիսի 7-ի կանխատեսմամբ հաղթելու հավանականությունները հետևյալն են․
- «Պարի Սեն-Ժերմեն» – 57%
- «Արսենալ» – 43%
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն երկու հանդիպումների արդյունքում առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ (5:4, 1:1), իսկ «Արսենալը» հաղթահարել էր «Ատլետիկո Մադրիդի» արգելքը (1:1, 1:0)։
Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտում։ Փարիզյան ակումբը մրցաշարի գործող չեմպիոնն է։



