Վաղը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին կնշանակի ՄԱԶԾ «Ազգային բարի կամքի» դեսպան:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի 8-րդ շենքի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան հետընթաց հարվածել է 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Բաբկեն Տեր-Գրիգորյանը հայտնել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 01.15 սահմաններում, Երևանի քաղաքապետարանի դիմացից Միհրան Մարգարյանի հետ ցանկացել են գնալ տուն, սակայն հասնելով Գ. Լուսավորչի փողոց` «Արարատ» հյուրանոցի մոտ, իրենց են մոտեցել 7 անհայտ անձինք, վիճաբանել իր և ընկերոջ հետ` ասելով, թե նստացույցից եք գալիս, և ծեծի են ենթարկել իրենց: Այդ ընթացքում իր գրպանից ընկել է «Այֆոն 4» բջջային հեռախոսը և ՀՀ կացության անձնագիրը, որը ծեծի ենթարկողներից մեկը գետնից վերցրել է:
«Վ. Ավետիսյանի մարմնական վնասվածքները վերին շրթունքի սալջարդ վերքի և արյունազեղման ձևով, պատճառվել են բութ առարկայի ներգործությամբ, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնցից արյունազեղումը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում, սալջարդ վերքը՝ առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս վեց օրից և ոչ ավել քսանմեկ օրից»:
Դատական կարգադրիչների ծառայությունում խոշոր յուրացումների փաստով հարուցված քրգործի շրջանակներում արդեն իսկ 9 աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Նրանք, իրենց վերադասի հետ համաձայնեցված, պետությանն ավելի քան 300 մլն դրամի վնաս են հասցրել»։
«Քանի որ չունեմ հարազատություն, չունեմ ո՛չ ամուսին, ո՛չ ժառանգություն, իմ սեփականաշնորհված բնակարանն ամբողջությամբ հանձնում եմ Գյումրիի քաղաքապետարանի բնակֆոնդին»:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Շուշանիկ Ե.-ն` «աջ հոնքի պատռված վերք» վնասվածքով, և հայտնել, որ վնասվածքն ստացել է վրաերթի հետևանքով:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 97-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջակողմյան մետաղյա արգելապատնեշին:
Փաստաբանը չի զղջում, որ վերցրել է Խաչատրյանների պաշտպանությունը։ Նրա գնահատմամբ՝ սա պրիմիտիվ գործ էր, առկա էր ժապավեն եւ ձայնագրություն, բայց տաժանակիր աշխատանք էր, որպեսզի կարողանաս դիմակայես այս վայրահաչումներին։ Ռուբեն Սահակյանի փոխանցմամբ՝ եթե նույնիսկ ինքը Բուդաղյաններին պաշտպաներ, նրանք չէին հաղթի, քանի որ, իր իսկ խոսքով, տեսաժապավենը խախտում է։
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի:
Ավետիք Բուդաղյանի ագրեսիվ պահանջատիրական կեցվածքը և նրա մոտ եղած զենքը վախի մթնոլորտ են առաջացրել Լ. Բարսեղյանի, Տ. Խաչատրյանի և մյուսների մոտ, որոնք Բուդաղյանի գնալուց հետո իրենց մտահոգություններն են հայտնել տանը եղած մյուս անձանց:
Վարորդը անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացվել:
«Ձեզ հետ եմ, ես էլ միացա», – գրել է Մկոն իր ֆեյսբուքյան էջում:
Այրվել է պահակակետի պատուհանի շրջանակը և գույքը՝ 6 քմ մակերեսով:
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Մ.Ս.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011 թվականի մայիսին անհայտ անձի կողմից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող բնակարաններից մեկից կատարված գողության փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վ.Խ.-ն կեղծիքներ է թույլ տվել:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 3 մանկապարտեզի մոտակայքում այրվում է կրպակ:
Ժամը 00:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 19-ամյա Ավետիք Չալյանը, վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենա, Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 25 մետր գլորվել ձորը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.25-ին ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի – Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Սեպտեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Անբարեկարգ ճանապարհների պատճառով լուրջ խնդիրներ են առաջանում նաև այն ժամանակ, երբ գյուղում մարդիկ շտապօգնության կարիք են ունենում: Շտապօգնության բրիգադը հասնում է գյուղ այն ժամանակ, երբ, ասենք, բնակիչներն իրենց մեքենաներով արդեն իսկ տեղափոխել են հիվանդին, կամ էլ՝ արդեն ուշ է լինում:
Տաթևի ճոպանուղու հարակից տարածքում տեղադրված 175.000 դոլարանոց հայտնի բիոզուգարանը փչացել է։
Աբովյան քաղաքում գործում են տասնյակ ռեստորաններ ու ժամանցային վայրեր: Մայրաքաղաքային գների համեմատ մատչելի լինելը հաճախ գրավիչ է դառնում անգամ մեծահարուստների համար, որպեսզի իրենց տոնական առիթներն Աբովյան քաղաքում նշեն:
Ձերբակալվածների շարքում է «օրենքով գող», հանցավոր շրջանակներում առավել հայտնի Ռուֆո Գյանջինսկին (ՈՒլֆաթ Տագիև):
Ըստ պաշտպանական կողմի` նախաքննության ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել: Ուստի, պաշտպաններով միջնորդել էին ժամկետի խախտումից հետո բերված ապացույցները ճանաչել անօրինական և անթույլատրելի:
Սամվել Թադևոսյանը բնակելիների կառուցման հետաձգումը բացատրել է նախագծային փոփոխություններով՝ խոստանալով, որ շուտով լրագրողները կհամոզվեն, որ Գյումրուն ու գյումրեցուն չեն խաբել, և շոշափելի արդյունքը տեսանելի կլինի:
58-ամյա Էդիկ Ենոքյանը Երևան-Սևան մայրուղու 40-րդ կմ հատվածում գտնվող «Մոս» հյուրանոցի տնօրենն է:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 1971 թ. ծնված Գալինա Ա.-ն, որը մայիսի 9-ից հետախուզվում էր Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքի ինտերպոլի ԱԿԲ կողմից խարդախության մեղադրանքով:
Ինֆեկցիոն բաժանմունքի ահազանգին արձագանքելով, գյուղի բուժանձնակազմը սկսել է շրջայց կատարել համայնքի ողջ տարածքով:
«Որպես գործուն կանխարգելիչ միջոց՝ գիտական հայտնի բոլոր առաջարկված մոտեցումների մեջ և առաջին շարքում նպաստավոր կլինի տեսնել ազգային ավանդական ներկա ժամանակների հետ ներդաշնակվող տարրերի վերականգնումը մեր առօրյա կենցաղավարության մեջ»,- նշում է բժիշկը:
Տնակներում հիմնականում բնակվում են ինչպես անօթևան քաղաքացիներ, այնպես էլ տարբեր հանգամանքներում բնակարանից զրկված ու հանրապետության այլ քաղաքներից և գյուղական համայնքներից տեղափոխված ընտանքիներ: