20-ամյա Գոհար Մ.-ը մի քանի օրում ինքնասպանության երկու փորձ է կատարել: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պատճառը իր սիրելիի հետ վեճն է եղել: Աղջիկը ծնողներ չունի, տատիկի խնամքի տակ է մեծացել: Մի քանի ամիս առաջ սիրահարվել է, ցանկացել ամուսնանալ սիրած տղայի հետ, սակայն տատիկը չի համաձայնել:
Թիկունքից կրակոց չի եղել: Երեկ այս մասին հայտարարեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Նա թղթի վրա նույնիսկ նկարել էր Ավետիք Բուդաղյանի մարմնի այն հատվածները, որտեղ նա վնասվածքներ էր ստացել՝ ապացուցելու համար իր ասածը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի համար տրամաբանական կլիներ, եթե գործը մտներ դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը:
Բայց անհնար է Բուդաղյաններին ինչ-որ բան հասկացնել: Նրանք էլ չեն ուզում իրականությունը հասականալ: Երեւի մարդկանց մի քիչ ժամանակ է պետք:
Արմեն Չախալյանն ազատ է արձակվել դատավարական համաձայնագրի հիման վրա:
Ի՞նչ են մտածում գյումրեցիները “Սև բերդ” ամրոցի վերանորոգման մասին:
Վերադարձողները մարդիկ էին, որոնք ընդհանուրի մեջ էին տեսնում իրենց հաջողությունը: Դա առաջին որակն է` հասկանալու` տվյալ մարդն ունի պետական մտածելակերպ: Պատկերացրեք` 2-րդ հանրապետությունը տասնամյակների ընթացքում հավաքեց, կուտակեց մարդկանց, ու նրանք 10 տարում արտագաղթեցին: Նրանք, ովքեր իշխեցին հանրային սեփականությանը, տեր դարձան:
Ձմռանն ընդառաջ բնակչությունը հույսը կապում է կառավարության կողմից անվճար տրամադրվող փափուկ վառելափայտի հետ: Նշված վառելափայտից իրավունք ունեն օգտվել միայն անտառամերձ համայնքների բնակիչները, իսկ Իծաքարը գտնվում է հենց անտառի փեշին:
2 մանկահասակ երեխաների ականջներից ոսկյա ականջօղերը հանելու և գողանալու մեղադրանքով Անժելա Միդոյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ընթացիկ տարում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ), դրանց պատճառների ու վիճակագրության հետ կապված օրերս աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը:
Էջմիածնում բնակվող բազմազավակ ընտանիքն այսօր կրկին՝ արդեն 4-րդ անգամ անժամկետ նստացույց է սկսել նախագահական նստավայրի մոտ:
Ինչպես հայտնի է՝ այսօր Երոանի քաղաքապետարանի մոտակայքից ոստիկանները բերման են ենթարկել շուրջ 10 ակտիվիստի, այդ թվում նստացույց անող երիտասարդներին:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց Եղյա Ներսեսյանից հօգուտ «Dandee Precious Metals Kapan»ՓԲԸ -ի բռնագանձել 1 ՀՀ դրամ` որպես զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում և 1500 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
Արդեն մի քանի տարի է՝ փարաքարցիները չեն կարողանում հողագործությամբ զբաղվել, իսկ հողն անընդհատ ավելի է կեղտոտվում ու թունավորվում: Խնդրի առնչությամբ փարաքարցիները մի քանի անգամ դիմել են օդանավակայանի տնօրինությանը, սակայն ապարդյուն:
Խնդրին արձագանքել են “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ն, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և բարերար Արշավիր Սարգսյանը:
«Դա հայերի գնահատմամբ: Մեր տվյալներով՝ ավելի քիչ են: Ճիշտ եմ ասում, դա կատակ չէ ու ոչ էլ ինչ-որ հեգնանք»,- շարունակում է Պուտինը:
Սեպտեմբերի 11-13-ը և 17-ին նույնականացման քարտեր և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր ստանալու դիմումներ չեն ընդունվելու:
Սյունիքի թ.38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 29-ի լրացուցիչ ընտրություններում գրանցված երեք թեկնածուներից սեպտեմբերի 5-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ չէր բացել միայն ինքնաառաջադրած անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը:
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները՝ ըստ չափոփոշիչների:
«Այդ կազմակերպությունն էլ, դուք էլ, կարծում եմ, հրաշալի գիտեք, որ մեր օրենքներով արգելվում է ուղղակիորեն զբաղվել ձեռնարկաիտրական աշխատանքով: Իսկ ունենալ որոշ տեսակի սեփականություն՝ ի դեմս գույքի, բաժնեմասի, կամ բաժնետոմսի, որևէ մեկին չի արգելվում ՀՀ սահմանադրությամբ»,
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Լորետա Բարսեղյանը լացակումած իր տուն եկած բարեկամների պատմում է, թե ինչ է կատարվել և երբ: Եվ երբ հարցնում են՝ թե մարզպետր «հոր» է (որտե՞ղ է), պատասխանում է քոնիլած ա (քնած է): Երբ հարցնում են դեպքի ժամանակ ո՞ւր էր մազպետը, Լորետան պատասխանում է՝ քոնիլած ա իլալ (քնած է եղել):
Ցավոք, վարչախումբը՝ առաջնորդվելով մի քանի պաշտոնյա-օլիգարխների ժողովրդի հաշվին հարստանալու մղումով, ճնշումների հարվածն ուղղել են քաղաքացիական նախաձեռնությունների դեմ:
Առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվող Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Ես պետք է պաշտպպանվեմ, անպայման պետք է պաշտպանվեմ: Չպաշտպանվելը բարոյական չէ: Նա պաշտպանվել է: Տեսել է, որ իր մայրը, իրենց տան աշխատակիցը և Ավետիք Բուդաղյանը փորձում են խլել Ավետքի Բուդաղյանի ձեռքից որսորդական հրացանը:
Տղայի մոտ ախտորոշվել է «ՍԿՈԼԻՈԶ» հիվանդությունը, որն իրենից ենթադրում է ողնաշարի թեքվածություն որոշակի անկյան տակ:
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Մուլտի գրուպ» ընկերության դիմաց:
Երեւանում Պռոշյանի գինու -կոնյակի գործարանի դիմաց խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը: Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Առաքելյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը ՀԱԿ երիտասարդ ակտիվիստի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Հայռուսգազարտ» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ: