
Վիճաբանություն`Երևանում. 3 երիտասարդներ բերման են ենթարկվել

Մարտի 24-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 9/44 հասցեից բերման են ենթարկել միմյանց հետ վիճաբանող 3 երիտասարդների` 1995 թ. ծնված Արտյոմ Ա.-ին, 1996 թ. ծնված Էդուարդ Գ.-ին և1990 թ. ծնված Հարություն Հ.-ին:
Արտյոմ Ա.-ն բացատրություն է տվել, որ նշված հասցեում գտնվող խանութի դիմացի էլեկտրասյան վրա գովազդային թերթիկ փակցնելիս խանութից դուրս է եկել մի երիտասարդ, վիճաբանել իր հետ և բռունցքով հարվածելով իր գլխին` պատճառել մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն