Բաժիններ՝

Երևան-Վայք ճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը

Մարտի 26-ին, ժամը 12.47-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Վայք հատվածի 79-րդ կմ-ի մոտակայքում «ԿռԱԶ» մակնիշի 446 ԼՏ 53 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ), ինչից վարորդ` 1951 թ. ծնված Ռ. Մ.-ն ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Արարատ քաղաքի բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս