Վերատեսուչն իր խոսքում նշեց, որ նոր ուսումնական տարեշրջանը նաև հոբելյանական նշանակություն ունի հոգևոր կրթական հաստատության համար. 2014 թ. լրանում է Գևորգյան ճեմարանի հիմնադրման 140-րդ տարին:
1980-ականների սկզբներին արդեն «զուբնիկություն» էր անում Գորիսի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում, ուր սիրահարվում է ադրբեջանցի մի աղջկա: Նրան առեւանգում, բռնաբարում եւ կնության վերցնելու նպատակով տեղափոխում է Գորիս: Ադրբեջանցի ոստիկանները Գորիսում ձերբակալում են Լիսկային, ապա Լաչինի դատարանի վճռով վերջինս դատապարտվում եւ ազատազրկվում է արդեն 4-րդ անգամ»:
Ինքնավնասված ամբաստանյալներն են՝ Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը և Արթուր Մանուկյանը:
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ՊԱՉ-ի քաղաբանտարկյալ Արմենակ Լևոնի Մնջոյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Ցավալիորեն, քաղաքապետարանը և պետական իշխանության այլ կառույցներ, մասնավորապես ոստիկանությունը, այս անգամ էլ մնացին օլիգարխիայի և կոռումպացված պաշտոնյաների շահերը սպասարկողի կարգավիճակում, և ամեն կերպ սկսեցին ճնշել հանրության արդարացի պահանջը բարձրացրած քաղաքացիներին:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Էդգար Պ.-ն «ԳԱԶել-322142» միկրոավտոբուսը կայանելով Երևան-Դիլիջան ճանապարհի 98-րդ կմ-ին՝ իջել է ավտոմեքենայից, ինչից հետո ավտոբուսն ինքնաբերաբար ընթացել է առաջ և ուղևորներ՝ 1974 թ. ծնված Անահիտ Խ.-ն, վերջինիս որդին՝ 2003 թ. ծնված Արամ Բ.-ն և 1955 թ. ծնված Նազիկ Մ.-ն դուրս են թռել ավտոմեքենայից և ստանալով մարմնական վնասվածքներ` տեղափոխվել հիվանդանոց:
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) կազմակերպությունը հայտարարում է «Մշակութային փոխանակման հարթակ» (CULTUR-EXP) ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Եվրոպական միության Ընդհանուր գործողությունների ծրագրի՝ «Սևծովյան ավազան 2007-2013»-ի շրջանակներում:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` 1992 թ. ծնված Ռուբեն Բաղյանը և 1994 թ. ծնված Գևորգ Հովհաննիսյանը տեղում մահացել են, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այսօր առավոտյան Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանի` «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» «Տոյոտա Կարոլա» մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարինիշի ավտոմեքենայով: Ժամը 08:35 րոպեին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, նշված ավտոմեքենան սկսել է հետապնդել նրան:
Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բանդայի գործով դատավարության ժամանակ, այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել:
ЗИЛ 130 մակնիշի 415 ԼՍ 64 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հենվել բետոնե էլեկտրասյան վրա:
Փորձագետների խնդրանքով նախարարը ներկայացրել է բարձրագույն կրթության բնագավառում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու դրանց ուղղությունները:
Մենք ունեինք ապացույց, որ զենքերից մեկը, որը Սուրիկ Խաչատրյանի մոտից է առգրավվել` «Բերետտա» տեսակի ատրճանակը, ինքնաշեն է, այսինքն՝ գործարանային արտադրության չէ, ապօրինի սարքած, ինքանշեն ատրճանակ է:
Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է ավտոմեքենայի ետևում, սառնասրտորեն նշան բռնում եղբայրների ուղղությամբ և երեք անգամ իրար ետևից կրակում: Նոր դրանից հետո, երբ որ տեսնում է, որ իր եղբայրը ընկավ, ինքն էլ վիրավորվեց, արդեն կաղալով Ավետիք Բուդաղյանը հայտնվում է կադրի մեջ…
16-ամյա Կարեն Վարդանյանը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, 2013 թվականի մարտի 3-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում հորը՝ Արամ Վարդանյանին պատկանող «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.10-ին, «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-33023» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 9-րդ շարքի թիվ 102 տանը պայթյուն է եղել և հրդեհ է:
Անդրադառնալով մայրաքաղաքում գործող վճարովի ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել սահմանված հսկողությունը և շարունակել համապատասխան միջոցների ձեռնարկումը:
Լոռու մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցած՝ ավանդական դարձած խորովածի փառատոնին մասնակցում էր շուրջ 30 մասնակից, որոնք ներկայացրել էին հին ժամանակներից մինչ օրս՝ ձևափոխված ու նորացված խորովածը: Փառատոնին ներկա էին տեղական ու մարզային մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Դեռ 16-ը չբոլորած՝ 1972-ին, Սուրիկ Խաչատրյանը թալանում է դպրոցի բուֆետը, ինչի համար ձերբակալվում, դատապարտվում, ազատազրկվում եւ պատիժը կրում է անչափահասների գաղութում: Այդ հանցանքի համար հեռացվել է դպրոցից: Կալանավայրում էլ վաստակել է Լիսկա (ամենախորամանկ աղվես) մականունը:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Սեպտեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կկատարվի բացումը Ռուբեն Սևակի անվան թանգարանի` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ թանգարանի բարերար ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի:
Ես համեզված եմ, որ այս ամենի վերևում կանգնած են վերադաս մարմինները, որ չեն սպասում, նրանք ողջախոհ չեն մտածում, նրանք խելամիտ չեն մտածում, որ հետագան ինչեր կարող են սպասվել, նոր հանցագործությունների նրանք հրահրում են Սուրիկ Խաչատրյանների նման մարդկանց:
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի ընթացքում սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Երևանի Շիրազի փողոցի թիվ 38 շենքի մոտ իրար են բախվել «Նիսսան Սանի» և «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում՝ Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում:
Ջերմուկցիների գնահատմամբ` իրավիճակային փոփոխություն քաղաքում կարձանագրվի, եթե տնտեսական ակտիվություն լինի եւ գործարկվեն նոր աշխատատեղեր:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աղստև գետի ափին հայտնաբերվել է դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Ջանֆիդա գյուղի բնակիչներ՝ 19-ամյա Արկադի Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ 21-ամյա Ժորա Սարգսյանն ու 22-ամյա Հմայակ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: