Երևանում համաճարա՞կ է. «ՀԺ»
«ՀԺ» երեկ տեղեկացրել էր, որ հիվանդ երեխաների հոսքը «Արաբկիր» բժշկական համալիր մեծ է, և նրանց մի մասը տեղավորվում է միջանցքներում։ Պարզվում Է, ծանրաբեռնված են աշխատում նաև մյուս մանկական հիվանդանոցները։
«Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան» կլինիկաների տնօրենները «ՀԺ» թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ իրենց մոտ նույնպես ծանրաբեռնված են։ Տարբեր պրոֆիլի բաժանմունքները խտացվել են՝ երեխաներին տեղավորելու համար, սակայն բանը միջանցքներին չի հասել։ Տնօրենները նշել են, որ այս հոսքը, պայմանավորված է սեզոնային վիրուսներով։
«Սուրբ Աստվածամայր» կլինիկայի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը փոխանցել է, որ երեկվա դրությամբ շնչառական վիրուսներով իրենց մոտ հոսպիտալացված է 121 երեխա։ Նա նշել է, որ այդ թիվը կրկնակի–եռակի մեծ է սովորական օրերին հոսպիտալացվողների թվի համեմատությամբ։
«Մուրացանում» վիրուսների պատճառով հոսպիտալացված էր շուրջ 70 երեխա։ Տնօրեն Կարմելա Պողոսյանը նույնպես նկատեl է,որ այդ թիվը սովորականիc մեծ է։
Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։