Բաժիններ՝

3000 ԱՄՆ դոլար գումարով ձեռք էր բերել կեղծ դիպլոմ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Մուշեղ Վարդանյանի կողմից իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մուշեղ Վարդանյանը քրեակատարողական հիմնարկի ապահովման բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքին նշանակվելու համար օգտագործել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ:

Նա սովորած չլինելով Ուկրաինայի Հանրապետության Ի. Ֆրանկոյի անվան Լվովի պետական տնտեսագիտական համալսարանում և տնտեսագետի որակավորում չունենալով` 2001թ. աշնանը ոմն Սերյոգայից 3000 ԱՄՆ դոլար գումարով ձեռք է բերել կեղծ դիպլոմ, որը 2013թ. սեպտեմբերի 27-ին ներկայացրել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավարին:

Մուշեղ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս