Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը կամ իր վրա զարմացել է, կամ էլ վախենալու բան ունի։ Նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Յուրի Վարդանյանի ընդունարանը պահպանում է ոստիկանը։
Արարատ Մուրադխանյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2007թ. սեպտեմբերի 24-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել 4 անձի սպանության, ինչպես նաև դիտավորությամբ անձանց առողջությանը ծանր ու թեթև վնաս պատճառելու, ապօրինի զենք պահելու մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ՈւԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բավրա-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել երեք երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատն այսօր բեկանեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ դատավճիռը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, մեղադրանքի մասով և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվեց:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 2/10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը 1998թ-ից հետևողական և սկզբունքային գործելաոճով աջակցել է Հայաստանում իրական ժողովրդավարության սաղմեր ներդնելու համար:
ԵՄ պատվիրակությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջերս Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ:
Վահագն Համբարձումյանը և Սասուն Աբրահամյանը մեղադրվում են ՀՀ ՔՕ 141-րդ հոդվածով:
Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։
Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են փողոցները ուղենշող նոր ցուցանակներով:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական մարզի քննիչ Վարդան Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Կ. Ղազարյանն աշխատում է «Կարեն Ղազարյան» ԱՁ-ի տնօրեն, իսկ Ն. Հովհաննիսյանը՝ «Ֆաստ կրեդիտ» գրավատանը՝ որպես ոսկերիչ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ստեղծվում է պատմության թանգարան:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Ավետիսյան փողոցում այրվում է ավտոբուս:
Նրանք այնպիսի քննչական պրոցես են իրականացրել, որ վախենում են այն դատավարական փուլի հասցնել, քանի որ չեն կարողանա դատավարության փուլում զերծ մնալ շատ հարցերի պատասխանելուց:
«Հանձնվել» բառը իր մեջ որոշակի գրավչություն է պարունակում: Երբ հանձնվում են, ենթադրվում է, որ ինչ-որ մեկը, թե ով, չգիտենք, պետք է հոգ տանի իրենց մասին: Մարդիկ շատ դեպքերում այսպես են ընկալում: Նրանք մտածում են, որ եթե հանձնվում են, նրանց թույլ են տալիս օրինական բնակություն հաստատել այդ երկրում, թեկուզ վատ պայմաններում և աշխատել, ինչը բացարձակապես այդպես չէ:
Ժամը 00: 10-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում արգենտինական (նախկին Կամոի) դպրոցի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 32 ՍԼ 055 համարանիշի, Opel մակնիշի 34 ML 222 և մեկ այլ Mercedes մակնիշի 70 PD 070 համարանիշի ավտոմեքենաները
Հայ զբոսաշրջիկը Ուկրաինա է մեկնել օգոստոսի 12 –ին` ինտերնետային ծանոթուհու հետ հանդիպելու համար: Սակայն որոշ ժամանակ անց նրա միջոցները սպառվել են, եւ «կնոջ աչքին չսեւանալու համար, նա որոշել է գումար վաստակել «ամենահեշտ» ճանպարհով:
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող իր ամուսնուն՝ Գագիկ Մուրադյանին, նույն ՔԿՀ-ի դատապարտյալ ոմն Զավենը ներքաշել է մոլեխաղի մեջ, որի ընթացքում Գ.Մուրադյանը պարտվել է 2.000.000 ՀՀ դրամ:
Հայտնաբերվել է Nissan sunny մակնիշի 018 NՕ 55 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի և ետևի հատվածում եղել են 10-ից ավելի կրակված հետքեր:
Հայ աղջիկներին հաճախ կարելի է տեսնել բարձրակրունկ կոշիկներով, համարձակ դեկոլտեներով, թափանցիկ ու կարճ կիսաշրջազգեստներով:
Է. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Էքստազի» կարաոկե ակումբում Ք. Ա.-ի, վերջինիս քրոջ և ընկերուհիների հետ պարելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Ա. Մ.-ի հետ, որից պարզաբանումներ պահանջելու նպատակով դուրս է հրավիրել նրան ու շարունակվող վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Ա. Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Երևանի Հյուսիային պողոտայով քայլելիս` կարելի է հանդիպել ամենատարբեր ազգությունների և մշակույթների ներկայացուցիչների` ռաբիս նվագող կլառնետահարից մինչև դասական ջութակահար և իրանցի կիռաթիստ: Սակայն դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ Երևանի կենտրոնում կտեսնի հնդկացիների: Սա նոր երևույթ է, որն ի հայտ է եկել վերջին մեկ-երկու շաբաթում:
Մ. Սարգսյանը տեղեկացրեց, որ նախնական վարկածով՝ Ալիկ Ջանվելյանի մահվան պատճառը սրտի կաթվածն է: Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքնրտ դեռ չեն ստացվել:
Հաճախորդներ գտնելու համար հիմնականում կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ և տաքսի ծառայություն մատուցել նաև համալիր այցելող մարմնավաճառներին։
Իհարկե, Աստված մի արասցե, բայց այդ քննիչը չի՞ ուզում իրեն դնել սպանված տղայի հոր տեղը, ով մամուլից է իմանում այն մասին, որ իր որդու սպանության մեջ մեղադրվողն ազատ է արձակվել: Կամ օրենքի մեջ որտե՞ղ է գրված, որ ՊՆ քննչականի մամուլի ծառայությունը պիտի հրապարակեր այդ ինֆորմացիան: Թող մեզ երկուշաբթի առավոտյան ասեին, երեկոյան էլ իրենք տարածեին:
Նրա ամուսինը մահացել է և սկեսուրն ու սկեսրայրը 10-ամյա երեխայի հետ նրան դուրս են հանել:
Հարությունյանը մեղադրվում է «երթեւեկության կանոնների խախտման մեջ, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան»: Նրան սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում:
Դատարանին մոտ կանգնած աղբյուրները Aravot.am-ին փոխանցել են, որ Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը կալանավորել են 80 միլիոն դրամ Գյումրու քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով գումար դուրս գրելու ու ոչինչ չանելու համար: