Բաժիններ՝

Ի՞նչն է դրդել 12-րդ դասարանցի Կարոյին ինքնասպանություն գործել. ԳԱԼԱ

Շիրակի մարզի Ողջի համայնքում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Մարտի 24-ին իր հայրական տանը ինքնասպանություն է գործել գյուղի բնակիչ, 12-րդ դասարանցի Կարո Կիրակոսյանը: Որդուն կախված գտել է հայրը թոնրատանը, երբ վաղ առավոտյան արթնացել է եւ շտապել տնտեսություն՝ անասուններին կերակրելու: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրել է Ողջիի գյուղապետ Հրաչիկ Մանուկյանը: Գյուղապետն ասել է, որ գյուղում բոլորն են ապշահար տեղի ունեցածից:

«Այսօր արդեն թաղումն է, շնորհքով, աշխատող ընտանիքից է, հայրը ո՛չ ծխող է, ո՛չ խմող, իրենց համար փոքր տնտեսություն ունեն: Աշխատող մարդիկ են, դուռը մեկ հեկտար հող ունեն, այդ ամբողջը ձեռքով են մշակում, անգամ տրակտոր չեն մտցնում, ձեռքով փորում ցանում ու մշակում են, այդքան որ աշխատող են: Ինչու նման բան եղավ, ամբողջ համայնքն է զարմացած, ոչ էլ գրություն է թողել, որ հասկանանք՝ ինչը կարող էր պատճառ հանդիսանալ»:

Ողջիի գյուղապետն ասել է, որ Կարոն միջակ սովորող երեխա է եղել, սակայն նրան բոլորն են սիրել ու ոչ մի խնդիր չի ունեցել թե՛ համայնքում, թե՛ դպրոցում: «Տարօրինակություններ էլ չի ունեցել, մենակ ինքն իր համար սպորտով է զբաղվել եւ բավականին ուժեղ տղա էր: Մենակ կմտածենք, որ բանակի հարցը կարող է լինել: Երկու ամիս հետո բանակ պիտի տանեին, մենակ այդ ուղղությամբ են մտածում, ուրիշ բան չկա»,- ասել է գյուղապետը:

Հարցին, թե արդյոք Կարոն չի՞ ուզել մեկնել ծառայության, այդ մասին հաճա՞խ է ակնարկել, Ողջիի գյուղապետը ասել է, որ տեղյակ չէ, բայց հարազատներն ու բարեկամները այդպես են ենթադրում:

Հրաչիկ Մանուկյանին մահացած երեխայի հայրը՝ Գնունին, պատմել է, որ տղայի հետ վերջին օրը միասին են եղել. «Երեխեն առավոտ իրիկուն տնտեսությունում աշխատել է, իրիկունը եկել են, պառկել է, որ հեռուստացույց դիտի, ասել է՝ հոգնած եմ, գնացել քնել է: Վաղ առավոտյան հայրը արթնացել է, գնացել է, որ կենդանիներին կերակրի, տեսել է որդուն բակում՝ թոնրատանը կախված վիճակում»:

Ինքնասպան եղած տղան նաեւ ծրագրեր է ունեցել, որ դառնալու է տրակտորիստ: Նա հորը մի քանի օր առաջ խնդրել է, որ վերջինս գնա արտագնա աշխատանքի, գումար ուղարկի, որ տրակտոր գնեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս