Բաժիններ՝

Իմ ամուսնուն ստորացրել են, հայհոյել են ընտանիք. «Հարսնաքարի» գործով դատապարտվածների հարազատները բողոքում են. (տեսանյութ).1in.am

«Հարսնաքարի» գործով օրերս 12 տարվա ազատազրկման դատապարտված 6 ամբաստանյալների հարազատները արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիա են անցկացնում նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով վերանայել, իրենց բնորոշմամբ, անարդար դատական ակտը: «Առաջին լրատվականի» փոխանցմամբ՝ նրանք համարում են, որ իրենց հարազատներին հանիրավի են դատապարտել 12 տարվա ազատազրկման, և նշում են, որ գնալու են մինչև վերջ, այսինքն՝ հասնելու են նրան, որ այդ 6 ամբաստանյալները դատապարտվեն «միայն իրենց արածի համար նախատեսված պատժաչափով»:

«Ամեն օր պետք է գամ՝ մինչև արդարությունը վերականգնվի: Իմ տղայի փաստաբանը կգրի, թե որն է նրա մեղքի բաժինը, որպեսզի բերենք ներկայացնենք նախագահին, տեղյակ լինի, որպեսզի վերաքննիչում արդար դատավճիռ իրականացվի: Մենք չենք ասում՝ իրենք անմեղ են, մեղավոր են, բայց դնել ու բոլորին միասին 12 տարի դատել, աբսուրդ է: Իսկ եթե էս հարցին լուծում չտրվի, շատ վատ բան ա լինելու. իմ վրա բենզին եմ լցնելու և վառեմ»,- ասել է Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս