Բաժիններ՝

ԱԺ պատգամավորների խումբը Լաթաքիայում հանդիպել է թալանված և տեղահանված քեսապահայության հետ. galatv.am

Իրենց բնակավայրից տեղահանված եւ Լաթաքիա տեղափոխված քեսապահայության հետ հանդիպելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ-ի պատգամավորների 6 հոգանոց խումբը արդեն Լաթաքիայում է:

Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը: Պարոն Սահակյանի խոսքերով՝ պատգամավորները հիմա հանդիպում են քեսապահայության հետ:

«Մենք հիմա գտնվում ենք Լաթաքիայի հայկական այն եկեղեցում, ուր ապաստանել են հարյուրավոր հայ ընտանիքներ»: Աժ պատգամավոր Ա. Սահակյանի խոսքերով՝ եկեղեցում ծվարած քեսապահայության վիճակն անասելի սարսափելի է: «Այնպիսին էր վիճակը, որ թողել դուրս եմ եկել»:

Քեսապահայերը նաեւ Հայաստանի պատգամավորներին պատմել են, որ իրենց բնակատեղին, բնակարանները ամբողջովին թանալված են:

«Իրենց խոստացել են Սիրիայի իշխանությունները, որ ամեն ինչ անելու են Քեսապն ու հարակից տարածքները վերադարձնելու համար: Իհարկե, նրանց ցանկությունն է, որ դարձյալ հետ գնան իրենց բնակատեղին, սակայն ասում են, որ իրենց ունեցվածքից բան չի մնացել: Իրանք դուրս են եկել ու ոչինչ չեն հասցրել վերցնել իրենց հետ տեղահանության ժամանակ:Ամեն ինչ թողել են Քեսապում, ամեն ինչ՝ ոսկեղեն, ունեցվածք: Հիմա բառիս բուն իմաստով ամեն ինչի կարիք ունեն, ամեն ինչի: Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք, օգնենք նրանց, բայց նրանք սարսափելի վիճակում են»,-պատմեց Արման Սահակյանը:

Պատգամավորի խոսքերով՝ նրանց օգնություն ցուցաբերվում է, սակայն գաղթականները այնուամենայնիվ թե հացի, թե հագուստի եւ այլ իրերի կարիք ունեն:

Հայաստանի Աժ պատգամավորները հանդիպումներ են ունեցել հոգեւոր ղեկավարության ներկայացուցիչների հետ եւ էլի մի շարք հանդիպումներ են նախատեսված:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս