88.7 տոկոսն է դ!եմ, և ոչ 80-ը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Երևանցիների 88.7 տոկոսը դեմ է արտահայտվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Այսպիսի տվյալներ է երեկ հրապարակել «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» միջագգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը ներկայացնելով փետրվարի 13-28-ը Երևանում հեռախոսակապի միջոցով 1066 մարդու շրջանում անցկացված, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ հարցումների արդյունքները։

Օրենքին դեմ արտահայտվածների 34.3 տոկոսը նշել է, որ դեմ է, որովհետև կուտակած գումարները ետ ստանալու երաշխիք չկա, 32.9 տոկոսը չի վստահում կառավարությանը, 27.3 տոկոսը կարծում է, որ աշխատավարձից 5 տոկոսի պահումը բավական մեծ գումար Է, 18,8 տոկոսը նշել է, որ չի վստահում ֆոնդերին, 18 տոկոսը չի վստահում կուտակային կենսաթոշակային համակարգին, 18.4%-ը դեմ է համակարգի պարտադիր լինելուն և 5.5 տոկոսը դեմ է, որովհետև կուտակված գումարներն ուղարկվելու են արտերկիր,- գրում «Հայկական Ժամանակը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31