Հովհաննես Թամամյանը նոր «խնդիրների» առջև է կանգնել. «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով, Քոչարյանի երբեմնի և այսօրվա «նապարնիկ», ոչ անհայտ Հովհաննես Թամամյանը նոր «խնդիրների» առջև է կանգնել: Ահավոր սրվել են նրա և ոչ անհայտ Նորիկ Թևանյանի (ախալքալաքցի Նորոյի, որի խնդրանքով Սերժ Սարգսյանն ազատ էր արձակել Թամամյանին) հարաբերությունները Թամամյանի տված հարցազրույցներից մեկից հետո, որտեղ վերջինս Թևանյանի մասին ասել էր. «Նա շատ փոքր մարդ է, որպեսզի օգներ՝ ես ազատվեի»:

Ըստ հրապարակի աղբյուրների, Թևանյանը փորձել է զանգել վերջինիս, բացատրություն ստանալ, սակայն Թամամյանը չի պատասխանել զանգերին, այնուհանդերձ, ընդհանուր ծանոթների միջոցով փոխանցել է, որ նման բան ինքը չի ասել:

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս